20 տարեկան աղջիկը բարձրացել է Սարյանի արձանի վրա, հրաժարվել իջնել, իրեն տարօրինակ է պահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն՝ մոտ 20տ. աղջիկ, որը հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք, նրան ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



