Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանությունը 20 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտել. «Բիգ էներգո»-ն վերականգնել է վնասը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «Բիգ էներգո» ընկերության կողմից 20 մլն դրամ գումարի յուրացման դեպք։ Ընկերությունը վերականգնել է վնասը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները յուրացման հերթական դեպքն են բացահայտել։ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի մայիսին «Բիգ էներգո» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրինության միջև պայամանագիր է կնքվել, ըստ որի՝ «Բիգ Էներգո» ընկերությունը 200 օրվա ընթացքում պետք է ալյումինե փոշիով երկշերտ ներկման աշխատանքներ կատարեր՝ ներկելով 134 հատ մետաղական հենարան։ Ներկման աշխատանքների գումարը 94.700.000 դրամ է։ Աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն պետք է իրականացներ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության համապատասխան պաշտոնատար անձինք։ Պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք անբարեխիղճ են կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում՝ «Բիգ Էներգո» ընկերության տնօրինությունը, աշխատանքների կատարման համար նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, կազմել է աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնք ստորագրել են նաև աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող պաշտոնատար անձինք։ Այսպիսով, «Բիգ Էներգո» ընկերությունը յուրացման միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 20.000.000 դրամ։ 
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել «Բիգ էներգո» ընկերության տնօրինության հետ, ինչի արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։ 

 

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե՝ հետագա քննության։

 

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել Երևանում 16-ամյա հղին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ ցանկանում է հղիությունը ընդհատելԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»Տոլորսի առեղծվածը․ բացահայտելով Հայաստանը (մաս 4)Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ Մխիթարյան«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Կինը մահացել է լողի դասի ժամանակ՝ ջուր կուլ տալուց հետոԳագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»Ջուր չի լինիԺողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»«Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ»«Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ»Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»Ռուսաստան, Հայաստան, Կոնգո․ ԵՄ–ն թարմացրել է ավիաընկերությունների սև ցուցակը Հրդեհ Սպիտակ քաղաքում Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 10-14-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են․ Զելենսկի Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն «Համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԱՄՆ խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում». Փաշինյան Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է․ Վենս Իսրայելի բանակը Լիբանանում սպանել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարի Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը Լարսը բաց է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմшկան գործողությունների uպառնալիք ներկայումս չկա․ Ֆիդան Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ կախված չէ որևէ տեսակի ներմուծվող վառելիքից․ Ալիև Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. ՅունիբանկՌաֆիկ Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի MMA առաջնության բրոնզե մեդալակիր Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն ԱՄՆ պատվիրակություն է այցելել Ադրբեջան․ ինչ հարցեր են քննարկել Գարիկ Պապոյանը «Կրկին փորձիր» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել Բախվել են «Mercedes»-ը և «Nissan Teana»-ն․ կան վիրավորներ Կարեն Կարագուլյանի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թիզերն արդեն հասանելի է 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչուների տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար. Ջեյ Դի Վենս Իսրայելը օդ է բարձրացրել կործանիչները Վահագն Խաչատուրյանը Վենսի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը