Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որպես ընդդիմադիր կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի լավն էր, քան կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ցանկանում է շատ անկեղծ խոսել, ինչպես վերջերս շատ հաճախ անում է:  «Պարո'ն վարչապետ, Ձեր ելույթն ավելի լավն էր, քան հարցուպատասխանը, իսկ հարցուպատասխանն ավելի լավն էր, քան ծրագիրը: Ստացա կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել, հակառակ պարագայում՝ բազմաթիվ, գոնե` ոճաբանական խնդիրներ, վստահաբար, լուծված կլինեին: Պարո'ն վարչապետ, ընդդիմություն եղած ժամանակ փայլուն ելույթներ էիք ունենում, վստահ եմ, որ, որպես ընդդիմադիր, կերազեիք, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք՝ հիմա այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք և ինչ հռետորաբանությամբ վարպետության դասեր կտայիք` այդ ծրագրի հետ կապված: Անկեղծ խոստովանեք, որ մի քիչ մեզ նախանձում եք, որ այսօր մենք այս առիթն ունենք ձեր փոխարեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աշոտյանը:

 

Նա նշեց, որ երբ 1919-ին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակում գրել էր. «Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»:

 

Աշոտյանն ընդգծեց, որ ուզում է խոսել նաև ծրագրի բովանդակության մասին՝  առանց հեգնանքի, ցինիզմի, պաթոսի, ուղղակի խնդիրները նշել: «Շատ լավ ծրագիր է՝ ոչ մի ժամկետ, ոչ մի ցուցիչ, ոչ մի բանով ձեզ չեք պարտավորեցրել, ճիշտ եք արել: Ինչո՞ւ մեզ օգնեք, հետո մենք չափենք՝ լա՞վ եք աշխատել, թե՞ ոչ: Ինչո՞ւ սահմանափակեք Ձեզ որևէ պարտականությամբ, ոնց կստացվի, այդպես էլ այստեղ եզրափակիչ ելույթով հանդես կգաք, երբ մի օր վարչապետի լիազորությունները վայր դնեք: Շատ լավ է ձևակերպված Արցախյան հիմնախնդրի լուծման ձևակերպումը` ոչ ոք ոչինչ չի հասկանում: Մայիսի 9-ի՝ Ձեր արած հայտարարությունները և ներկայացված տեքստը համահունչ չեն, ձեր հարցուպատասխանն ու տեսակետը համահունչ չեն հնչեցված նախորդ երկու տեսակետներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքն ամենևին էլ չի հեգնում և ամենայն ազնվությամբ խնդրում է նրանց՝  որպես խորհրդարանական դիվանագետների, Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա` իշխանական բանաձևը, որ  իրենք՝  անկախ քաղաքական տարաձայնություններից, այն առաջ տանեն:

 

Աշոտյանի խոսքով՝ ծրագրում կա նաև մի վտանգավոր բան, որն անհրաժեշտ է շտկել  մինչև քվեարկությունը: Նա նշեց, որ ինքը միշտ գիտեր՝ Արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետև Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի և Արցախի վրա, քանի որ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը՝ ազատ ապրելու իրավունքը: «Այդպե՞ս է, թե՞ չէ: Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի պատճառով` հարձակման հետևանքով: Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է: Խնդրում եմ՝ հանեք այս արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք, չի կարելի այն թողնել: Սա եղբայրական հորդոր է՝ որևէ քաղաքական հեգնանք տակը չկա»,- նշեց պատգամավորը:

 

Նա ասաց նաև, որ հրաշալի է՝ Չինաստանը «ձեռքի հետ» մեծ նախագծով ներդրում է անում, նոր ճանապարհ կառուցում, բայց… «Դուք Վրաստանում էիք, մենք միասին էինք. շնորհակալ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությանն այդ ռևերանսն արեցիք: Լսեցի՞ք վրացիների հետաքրքրությունը չինական կոմունիկացիոն նախագծերով,  բա մեկ տողով չգրե՞նք, որ մենք էլ ենք հետաքրքրված այդ ծրագրով: Ո՞նց կարելի է Չինաստանին դնել մի տողի մեջ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, երբ այդ ժողովուրդներն աշխարհաքաղաքական` հազարամյակների կոնֆլիկտ ունեն: Վստահաբար, դեսպանները խոշորացույցով նայելու են, գոնե տարանջատեք, այդ մարդիկ իրար հետ երկար ժամանակ է՝ չունեն»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:

 

Նա անդրադարձավ նաև կրթական ոլորտին՝ ասելով, որ, բացի թվարկած առաջնահերթություններից, որոնք շարունակություններ են դեռ նախորդ ծրագրերի, պետք է ավելացնել նաև ներառական կրթության խնդիրը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու խնդիրը:

 

Աշոտյանի խոսքով՝ առանձին քննարկման խնդիր են տնտեսական առաջնահերթությունները: «Փառահեղ է գրված.՝ պարզապես Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթից քոփի-փեյսթ են արել տառացիորեն: Սիրելի' նախարարներ, այն, ինչ կարելի է վարչապետին, կներեք, չի կարելի վարչապետի ցլերին՝ հունական ասացվածքով ասած: Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է: Հազար ներողություն, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում իշխանափոխության արդյունքները ու չեմ հեգնում՝ կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ թանգարան բացեք` մոմե արձաններին նվիրված: Չեմ հասկանում՝ Սևանը, Գառնի-Գեղարդը, Դիլիջանն ու Ծաղկաձորը ձեզ ի՞նչ են արել, որ հիմնական տուրիզմի մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Դիմելով «Ելք»-ին` նա նշեց, որ նրանք ժամանակավոր կառավարություն չեն, ինչքա՞ն կաշխատեն, Աստված և ժողովուրդը գիտի, սակայն վերաբերմունքն աշխատանքի հանդեպ պետք է լինի հավուր պատշաճի: «Ձեր առաքելությունն արտահերթ ընտրությունները չէ, արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն են: Մի' աշխատեք այնպես, ասես թե հաջորդ օրը լինելու են արտահերթ ընտրություններ: Դուք պարտավոր եք աշխատել հորիզոնականորեն»,- ասաց Աշոտյանը:

 

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` նա ասաց, որ նման ելույթներով ավելի շատ վնաս են տալիս իրենց թիմին, քան օգուտ: Աշոտյանի գնահատականով՝ վերջիվերջո, ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ:

 

Բացի այդ, ըստ Աշոտյանի, որքան էլ կառավարությունը կազմվել է Փաշինյանի թիմով, այն one man show չէ: «Բարի եղեք, յուրաքանչյուրդ ձեզ վրա վերցրեք պատասխանատվություն և մի' փակեք մեր քննադատության բերանը Փաշինյանի կերպարով: Հասկանում եմ՝ նրան սիրում են, հասկանում եմ՝ հեշտ է թաքնվել Փաշինյանի թիկունքում, երբ նա այդքան մեծ հեղինակություն է վայելում, բայց դուք էլ ձեզ վրա բեռ վերցրեք: 6-րդ էջում գրել եք` ընտրություններ, և, կարծես, ավարտվել է ծրագիրը: Այստեղ պարադոքս կա, չընկնեք ձեր թակարդը, եթե աշխատեք այն մտայնությամբ, որ ընտրություններն են կարևոր, մնացածը կարևոր չէ, հետո ինքներդ չեք ուզենալու արտահերթ ընտրություններ անել: Հաշվի առեք այդ չելենջը. վարչապետը երկու օտարալեզու մեջբերում արեց, դրա համար ես էլ եմ ինձ թույլ տալիս այդ շռայլությունը»:

 

Աշոտյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երկրի միակ ընդդիմությունն է, և կոչ արեց գնահատել այս քաղաքական ինստիտուտի գոյությունը: «Դուք երանի կտայիք, որ այսպիսի քաղաքական ընդդիմություն ունենայիք երբևէ՝ ինստիտուցիոնալ, գիտակ, մասամբ գուցե մեղավոր ձեր ասած խնդիրների մեջ՝ ձեր գնահատականով: Ձեր ֆանատներին, ձեզ հետևողներին ասեք, որ մենք թշնամի չենք, հակառակորդ չենք, քաղաքական մրցակից ենք, հենվեք մեզ վրա, հիշեք խոսքս՝ այս զարգացումների ընթացքում մեր կարիքը շատ եք զգալու»,- ասաց նա:

 

Աշոտյանի խոսքով՝ վարչապետի կերպարն ընդունված է ընկալել որպես Մահաթմա Գանդիի կերպար, բայց այսօր Փաշինյանը շեղվել էր իր կերպարից՝ Գանդիի փաթեթավորումը կար, բայց Տրոցկու ելևէջներ են ու Կաշպիրովսկու մոգականությունը: Աշոտյանը Փաշինյանին կոչ արեց՝ կողմնորոշվել կերպարների հարցում, քանի որ դրանք հակասում են մեկը մյուսին:

 

Աշոտյանն իր ելույթը եզրափակեց Սոկրատի խոսքով. «Երբ աշակերտներից մեկը մոտեցավ Սոկրատին և ասաց՝ ուսուցի'չ, ուստա', պսակվե՞մ, թե՞ չէ: Ուստան ասաց՝ ամուսնացի'ր: Հարցին, թե` ինչո՞ւ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում կշահես. եթե երջանիկ եղար, եթե լավ կնոջ հանդիպեցիր, երջանիկ կլինես, եթե վատ կնոջ հանդիպեցիր, կդառնաս ընդդիմություն: Պարո'ն վարչապետ, երջանկության մասին շատ խոսեցինք, և հույս ունեմ,  որ նպատակը որևէ կերպ շաղկապված չէ նաև ձեր խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մարիխուանայի օրինականացման հեռանկարի հետ: Խնդրում եմ մեր երջանկությանը վերաբերվել շատ լուրջ: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

 

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի