Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է Record–ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է իսպանական ակումբի ղեկավարության դիրքորոշումից։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւ գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել են, որ չի պատրաստվում բարձրացնել Ռոնալդուի վարձատրությունը։
Ռոնալդուն համարում է, որ խաբված է, քանի որ Պերեսի հետ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ունեցել պայմանագիրը երկարաձգելու համատեքստում։
Ոչ պաշտոնական տվյալներով, ֆրանսիական ՊՍԺ–ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 45 միլիոն եվրո։ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նա ստանում է տարեկան 21 միլիոն եվրո։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



