Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի լուծումների որոնմանը. Լավրովը կառուցողական է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովն ասաց հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ նշելով, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:

Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում և բարձրագույն մակարդակում: «Կարևոր համաձայնություններ են ձեռքբերվել մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Խորհրդարանական մակարդակով ևս շփումներ են տեղի ունենում: Երկու օր առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա մասնակցել է պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում խոսվել է նաև առևտրատնտեսական համագործակցության մասին: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը: Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը 30 տոկոսով ավելացել է: Դրական դինամիկան ներկայում ևս շարունակվում է: Առաջին եռամսյակում առևտրաշրջանառության աճը հասել է գրեթե 40 տոկոսի: Մենք համաձայն ենք, որ նման բարձր ցուցանիշները հնարավոր են դարձել նաև այն առավելությունների շնորհիվ, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ում մեր երկրների անդամակցությունը»,- նկատեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են երկրում բոլոր օտարերկրյա ներդրումների 35 տոկոսը. ներկայում Հայաստանում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2200 ընկերություն:

Նախարարները քննարկել են նաև համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում և էներգետիկ, բանկային ու հեռահաղորդակցության ոլորտներում: Լավրովի համոզմամբ՝ այդ ոլորտներում հաջողությանը կնպաստեն նաև տնտեսական ու ռազմատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները:

«Շատ կարևոր ու օգտակար փոխգործակցություն է հաստատվել հումանիտար ոլորտում: 2017 թվականի դեկտեմբերին Գյումրիում սկսել է աշխատանքը Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի մասնաճյուղը: Ռուսաստանում սովորում են Հայաստանի շուրջ 5500  քաղաքացի, որոնցից 1500-ը դաշնային բյուջեի հաշվին»,- նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանում գործում են ռուսական բուհերի 8 մասնաճյուղեր, որտեղ սովորում են 3500 ուսանողներ: «Մենք սերտ համագործակցում ենք ու կոորդինացնում ենք մեր գործողությունները միջազգային արենայում: Այսօր ուսումնասիրել ենք այն պրակտիկ խնդիրները, որոնք այս համատեքստում կանգնած են մեր ներկայացուցիչների առաջ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հարթակներում: Հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր աշխատանքին Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Հայաստանում»,- ասաց Լավրովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: «Ռուսաստանը ինչպես Երևանի ու Բաքվի հետ երկկողմ  հարաբերությունների համատեքստում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարեց Լավրովը:

Նա իր գոհունակությունը հայտնեց բանակցությունների արդյունքներից: «Վստահ եմ, որ դրանք կնպաստեն Հայաստանի ու ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների հետագա առաջընթացին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:



Եվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերից