Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 386 դեպք, որից 160-ը՝ արտակարգ:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 182 կենցաղային կանչ, 33 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 14 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 11 դեպք, որի հետեւանքով տուժել է 21 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները:



