Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանի «կալիբրը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում դժվար թե գտնվի որևէ մեկը, ով կհավատա, թե Ռոբերտ Նազարյանն իր հանձնաժողովով հանդերձ, անկախ և օբյեկտիվ հետազոտություններ է անցկացնում, ապա և նույնպիսի օբյեկտիվ, պատճառահետևանքային շղթայով կայացնում այս կամ այն որոշումը՝ էլեկտրաէներգիայի թանկացման կամ ցանկացած այլ հարցի կապակցությամբ: Նման որոշումները երկրում կայացվում են ուղղակիորեն Սերժ Սարգսյանի մակարդակով:

Ընդ որում շեշտենք, որ հարցն այստեղ վերաբերվում է ոչ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այլև առկա վարչակարգի ծնած ու սերած բոլոր հնարավոր հանձաժողովներին, խմբերին, վարչություններին և տասնյակ այլ միավորներին: Իհարկե, հանրային ֆարսը ապահովելու համար, այս կամ այն հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, երբեմն՝ խորհրդարանական լսումներ, չեն բացառվում խրոխտ ու բոցաշունչ ելույթները, սակայն այդ ամենը հերթական ներկայացումն են ի սկզբանե կայացված որոշումից առաջ: Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ամբողջ գործընթացը դարձավ ասվածի վառ վկայությունը:

Միաժամանակ չնայած, Սերժ Սարգսյանն իր մանկլավիկներով ու կատարածուներով փորձեց ստանալ «բուռն քննարկումնների» պատկեր և 17-ի փոխարեն «հասնել» 6,93 դրամով թանկացնելուն, միևնույնն է, այս ամբողջ գործընթացը ցույց տվեց Սերժ Սարգսյանի ու իր վարչակարգի իրական տրամաչափը: Որքան էլ տհաճ է խոստովանել, ՀԷՑ տնօրեն Բիբինի վերաբերմունքը լավագույնս արտահայտում էր այն իրականությունը, որում մենք գտնվում ենք: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Բիբինի «բեսպրեդելն» ու լկտիությունն առ ՀՀ Ազգային ժողովը, անարգանք է պետականության նկատմամբ, գաղտնիք չէ նաև, որ Բիբինի նման վարքագծին կանաչ լույս է տվել նրա «կարմիր պասպորտը»: Պարզվում է, որ ռուսական ինչ-որ մի մանր չինովնիկ Հայաստանում անում է այն ամենը ինչ ուզում է, ում հետ ուզում է և երբ ուզում է:

Նման պայմաններում Սերժ Սարգսյանի վարչակարգից պահանջել արտաքին կամ ներքին քաղաքականություն, պետական նշանակության որոշումներ, քննադատել կամ գովել, օգնել կամ համագործակցել այդ վարչակարգին բացարակապես տրամաբանական չէ, քանի որ, եթե երկրի ամենաբարձր պետական օղակների նկատմամբ օտարերկրյա ինչ-որ չինովնիկ ունի գործողությունների ամենաթողություն, անհարգալից վերաբերմունք, ապա դա ցույց է տալիս, որ մենք ունենք չինովնիկի «կալիբրի» ղեկավարություն ու վարչակարգ, որն ի զորու է միայն ոստիկանական մեթոդներով սեփական քաղաքացիների դեմ ոտնձգություններ իրականացնել: Եզրափակելով, ընդամենը կարող ենք նշել, որ էլեկտրաէներգիայի բարձրացումից հետո Սերժ Սարգսյանի վարչակարգը լիարժեք կերպով «վաստակել» է «6.93 տրամաչափի ղեկավարություն» բնութագիրը:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու