Սուրենավանի շրջանում ՌԴ սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած երկու անձանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։
Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։
Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



