Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոսկու աշխարհ» տոնավաճառում սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Ավդալյանը։ Վերջինս հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Նույն օրը՝ ժամը 22.05-ի սահմաններում, Երևանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերության ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ կանչով Մ.Խորենացի 24 հասցե մեկնած թիվ01 բրիգադան «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Արամ Ասատրյանի դիակը՝ կտրած-ծակած վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած աձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների և նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի ու նրա ընկերների միջև, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա.Ավդալյանին և Ա.Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ա.Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա.Ավդալյանը` տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրի զննության ընթացքում վերցվել են տեսանկարահանման համակարգի տեսագրությունները, զննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Երևանի բնակիչ է, բարձրագույն կրթությամբ, ծնված 1983թ. և «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սովորում է ոսկերչություն։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Վերջինս ներկայացրել է հանցագործության կատարման գործիք հանդիսացած դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ Մանուկյան