Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի օրակարգ կարող է մտնել հունիսի առաջին կեսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Իսրայելի խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշթեյնը Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանի հղած նամակին ի պատասխան հայտնել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը Քնեսեթի օրակարգից հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երուսաղեմի  հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ իսրայելական լրատվամիջոցներում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը հետ կանչելու մասին լուրերից հետո Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Քնեսեթի խոսնակին և իր մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ:

 

«Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ-օրինագիծը հետ կանչելու մասին մենք տեղեկացել ենք տեղական մամուլից: Լուրը մեծ հիասթափություն պատճառեց թե՛ հայ համայնքին, թե՛ այստեղ Հայ դատի հարցերով զբաղվողներին և իհարկե՝ Երուսաղեմի հայոց միաբանությանն ու պատրիարքին:  Այդ էր  պատճառը, որ սրբազանը նամակ ուղարկեց, որում իր հիասթափությունը հայտնեց եւ պահանջեց, որ ճանաչման օրինագիծը հետ վերադարձվի օրակարգ, որովհետեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ խոստացել էին, որ պետք է ընդգրկվեր օրակարգում: Պատրիարքը նշել էր, որ օրակարգում ընդգրկելը հրեա ժողովրդի կողմից  կատարված ճիշտ եւ բարոյական քայլ կլինի »,- մանրամասնեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

 

Պատրիարքն արդեն ստացել է Քնեսեթի խոսնակ Յուլի  Էդելշթեյնի պատասխան-նամակը, որտեղ ասվում է, թե տեղական մամուլի հրապարակումները սխալ են, չճշտված լուրեր են պարունակում, և որ խոսնակը Ցեղասպանության ճանաչման մասին հարցը հետ չի քաշել: Խոսնակը նաև նշել է, որ ընդհանրապես նման ծրագիր չկար, որ այս շաբաթ  հարցը պետք է օրակարգում լիներ, եւ տեղեկացրել է, որ իրենք սպասում են հարմար ժամանակի, երբ Քնեսեթում մեծամասնություն լինի, և երբ համոզված լինեն, որ ընդունելու համար  մեծամասնություն կա, այն ժամանակ էլ օրակարգում կընդգրկեն:

 

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հավելեց, որ նամակի մեջ Իսրայելի օրենսդիր մարմնի խոսնակը հստակ նշել էր, որ ինքը իր ոչ մի խոսքից հետ չի կանգնում եւ վերահաստատել է, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը բարոյական քայլ կլինի:

 

Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նաեւ ուշագրավ դրվագներ փոխանցեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, ինչը, ըստ նրա, հույս է ներշնչում, որ Իսրայելի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մոտ է:  «Հույս ներշնչող այդ հանգամանքներից մեկն այն է, որ երբ մենք հարցը քվեարկության դնելու համար մասնակցեցինք քննարկմանը, հարց էր դրված ոչ թե քննարկումներ կատարել օրինագծի շուրջ, այլեւ՝ այս անգամ ուղղակի ճանաչել այն: Երկրորդ՝ մինչեւ հիմա  այս թեմայով տեղի ունեցած բոլոր քննարկումների ժամանակ կառավարությունից ներկայացուցիչ էր ներկա լինում, որոնք փորձում էին Քնեսեթին համոզել օրինագիծը օրակարգից հանել համ ուղարկել Քնեսեթի որեւէ հանձնախումբ՝ այնտեղ քննարկելու:  Այս անգամ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չէր եկել: Նախորդ տարիներին, երբ Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում քննարկվում էր, երբեք չէր եղել, որ Իսրայելի վարչապետն անդրադառնար այդ քննարկմանը: Այս անգամ քննարկումից օրեր առաջ  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձավ այս հարցին եւ ասաց, որ արդեն հասել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու  ժամանակը:  Այս երեք կետերը մեզ հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Քնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:

 

Երուսաղեմի  հայոց պատրիարքարանի դիվանապետը նաև հավելեց, որ օրերս տեղեկացել են, որ հնարավոր է Ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ մտնի հենց հունիսի առաջին կեսին: Նա կարծիք հայտնեց, որ այլեւս Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի կողմից քաղաքական շահարկման առարկա չի կարող դառնալ` շեշտելով, որ նրանք հարգանքով պետք է մոտենան Հայոց ցեղասպանության զոհերին:

 

Իսրայելական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնը լիագումար նիստերի օրակարգից հանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը` պատճառաբանելով, թե դա արել է խայտառակությունից խուսափելու համար, քանի որ համոզվածություն չի ունեցել, թե խորհրդարանականների մեծամասնությունը նախագծին կողմ կքվեարկի:

 

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Քնեսեթի օրակարգում է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ: Նրանք ընդգծել են, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ