Արտերկրում գտնվող զինակոչիկներին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչին արդեն իսկ կան արձագանքողներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտերկրում գտնվող զինակոչիկներին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք և մեկնել զինծառայության, արդեն իսկ արձագանքողներ կան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այո, ունենք դիմումներ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից, բայց գործերը դիտարկվել են անհատական։ Նաև վարչապետը հանձնարարական է տվել, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների պարագայում, որոնք ցանկություն կհայտնեն ծառայել մեր Զինված ուժերում, հեշտացված ձևով հետախուզումը ավարտվի և նրանք զինակոչվեն»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով ապրիլի 23-ին ներքաղաքական լարվածության ժամանակ ցույցերին միացած ԶՈՒ խաղաղապահ բրիգադիզինծառայողների ճակատագրին, նախարարը նշեց, որ ծառայողական քննության արդյունքների հիման վրա որոշումներըկկայացվեն։ Պաշտպանության նախարարությունը նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ հայտարարել էր, որ «խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների մասնակցությունը Երևանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին»։



