«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հանրապետական պատգամավոր Կարինե Պողոսյանը կարծիք է հայտնել, թե չի կարելի 20 տարի շարունակ առաջնորդնեվ նույն Սահմանադրությամբ, որոշվետեւ «աշխարհն առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք այսքան ժամանակ նույն Սահմանադրությամբ ենք»:
«ՉԻ» - Սույն տիկինն ակնհայտորեն Սահմանադրությունը շփոթում է զգեստի հետ եւ այդ տրամաբանության շրջանակներում միանգամայն իրավացի է՝ չի կարելի 20 տարի շարունակ նույն զգեստը հագնել: Բայց տիկնայք սովորաբար դժգոհում են նաեւ, որ զգեստապահարանում միայն մի շոր ունեն, այնպես որ՝ տիկին Պողոսյանը կարող էր նաեւ զարգացնել իր միտքը եւ պահանջել, որ Հայաստանը միանգամից մի քանի Սահմանադրություն ունենա. աշուն-ձմեռ, գարուն-ամառ, ամենօրյա, տեղ գնալու, «վեչեռնի» եւ այլն:
Ի դեպ, հետաքրքիր է՝ հարգարժան տիկնոջը չի՞ մտահոգում այն փաստը, որ արդեն 15 տարի է՝ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է: Չէ՞ որ աշխարհն առաջ է շարժվում, զարգանում է, իսկ մենք այսքան ժամանակ նույն ՀՀԿ-ով ենք: Հնամաշ, էժանագին, ամբողջովին լաքաներով պատված… Գուցե արժե Սահմանադրության փոխարեն իշխող կուսակցությո՞ւնը փոխել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



