Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե Նիկոլ Փաշինյանն էլ չկարողացավ հարցը լուծել, դիմելու ենք ծայրահեղ քայլերի». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Արարատի մարզի Հովտաշատ համայնքի բնակիչները չեն կարողանում իրենց աճեցրած լոլիկը վաճառել: Հողագործ Պատվական Մանուկյանի՝ բերքով լցված բեռնատարն արդեն օրեր շարունակ ճանապարհին է կանգնած, բայց ոչ մի կիլոգրամ բերքից չի պակասում: Ըստ գյուղացիների՝ բերքի չիրացման համար պատճառները քիչ չեն: Մի կողմից գազի, դիզվառելիքի թանկ սակագները, մյուս կողմից ներկրման մեծ ծավալները խանգարում են գյուղացուն:Գազի ու դիզվառելիքի բարձր գինը թանկացնում է ապրանքը, իսկ ներկրման մեծ ծավաները գցում են ապրանքի գինը, գյուղացիներն էլ ստիպված են կատարած ծախսերի համեմատ էժան գին առաջարկել: Անցյալ տարի այս ժամանակահատվածում տեղական գյուղմթերքի գներն անհամեմատ բարձր էին: Լոլիկն այսօր վաճառվում է կիլոգրամը 400–500 դրամով, նախորդ տարի այն իրացվում էր 1000–1150 դրամի սահմաններում: Վարունգի գինը նույնպես նվազել է՝ կազմելով 100–200 դրամ: «Անցյալ տարի շուկա լոլիկ չեն մտցրել, այս տարի այլանդակել են շուկան»,–վրդովվեցին հողագործները: Գյուղացիների պնդմամբ՝ թուրքական լոլիկի՝ մեծ քանակով ներկրման պատճառով իրենք ստիպված են մրցակցել թուրքական արտադրանքի հետ ու հաճախ գնային առումով չեն կարողանում մրցունակ լինել: Այս ամենի հետևանքով նրանք չեն կարողանում անգամ ներդրած գումարները հետ բերել: Ֆերմերները բողոքեցին, որ որոշ խոշոր ջերմոցային տնտեսություններ չեն կարողա­ ցել ռուսական շուկայում սպառել ցեցով վարակված լոլիկը, և այն հայտնվել է տեղական շուկայում: «Մոտ 60 տոննա բեռը վերադարձրել են արտահանողին, և վարակված ապրանքն իրացվում է հայկական շուկայում, որի պատճառով մանր ու միջին ֆերմերները չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը և ստիպված են լինում վաճառել լոլիկը ինքնարժեքից էլ ցածր»,– դժգոհեցին մեր զրուցակիցները: Լոլիկ արտադրելը գյուղացու վրա թանկ է նստում՝ բարձր գներով պարարտանյութ, թունաքիմիկատ են ձեռք բերում: Թանկ է նաև գազի սակագինը: «Պարարտանյութի պարկը 25 000 դրամով ենք գնում, իսկ Վրաստանում՝ 10 000 է: Այսօր մի գյուղացի չկա, որ իր չարչարանքից գոհ լինի: Մեկ խորանարդ մետր գազին 149 դրամ փող ենք տալիս: Սաղս մնացել ենք պարտքերի ու վարկերի տակ, չենք կարողանում բերքը ծախել, որ գազի, պարարտանյութի, սերմի ու բանվորի փողը վճարենք: 1992 թվականին գյուղացու վիճակն ավելի լավ էր»,–սրտնեղեցին հովտաշատցիները: Հողագործների հույսը նոր կառավարությունն է: Նրանց խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ չկարողացավ այս վիճակի դեմն առնել, իրենք են պայքարելու: Նախկին գինեգործ գյուղնախարար Իգնատի Առաքել յանի աշխատանքից դժգոհ լոլիկագործներն ասացին՝ իբրև պետությունն իրենց ցածր տոկոսներով վարկեր է տրամադրում, սակայն ապրանքի իրացման հարցում ստիպված են արհեստական խոչընդոտների հանդիպել՝ եկամուտ չստանալով: 2000 մետր ջերմոց ունեցող գյուղացին այսօր այլ ելք չի տեսնում, քան ծայրահեղ քայլերի դիմելը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում