Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ: Այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Վլադիմիր Հակոբյանը 2015 թ-ի հուլիսին նշանակվել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ այս տարի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո՝ Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց վարչապետի օգնականի պաշտոնում: Այս պաշտոնից նա ազատվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո։
2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը Վլադիմիր Հակոբյանը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



