Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 30-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով հյուրին և շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Վրաստանի արտգործնախարարը նշեց, որ ուրախ է Թբիլիսիում հանդիպել բարեկամ Հայաստանի իր գործընկերոջը: Խորհրդանշական համարելով, որ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցելությունը տեղի է ունենում հենց Վրաստան՝ Միխեիլ Ջանելիձեն համոզմունք հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերություների զարգացմանը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը հայ-վրացական հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ: Նախարար Մնացականյանը նշեց, որ առկա է համագործակցության խորացման և ընդլայնման համար երկկողմ պատրաստակամություն` հիմնված փոխադարձ ըմբռնման և հարգանքի վրա: 

Նախարարները երկուստեք հաստատեցին համատեղ ջանքերով երկու երկրների միջև կապերի առավել խորացման և ամրապնդման պատրաստակամությունը՝ կարևորելով արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության, ԱԳՆ-ների միջև ոլորտային ուղղություններով պարբերական խորհրդակցությունների անցկացման և նախարարների պարբերական հանդիպումների դերն այս ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-վրացական օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական կապերի խորացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: 

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին վիրահայությանը հուզող հարցերի շուրջ, անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

ԱԳ նախարարը վրացի իր գործընկերջը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

 

Արևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանՏիմատին, Սևակ Խանաղյանը և Աննա Աստին մեկ բեմում ելույթ կունենան Երևանում Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան«ՀայաՔվեի» անդամները մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին նախընտրական համերգ-հանրահավաքին` Երևանի Հաղթանակ զբոսայգումՈւթ տարի անցավ սրա պաշտոնամուտից. նայե´ք, հիշե´ք ու սրան պաշտպանողներին հիշեցրե´ք, թե ինչեր է ասել, և ինչ է արել․ Դավիթ ՍարգսյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին հրապարակային ելույթըՈւժեղ Հայաստան համար 3․ Արմեն Մանվելյան Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ անցնելու են, լավ ա լինելու, իրար հետ կհաղթենքՇուշիի ազատագրման օրը պետք է դառնա նոր սկիզբ՝ այս աղետաբեր խմբին հեռացնելու․ Սողոմոնյան«Ռեալում» մեծ փոփոխություններ են սպասվում Ես երբեք չեմ ընկճվում. մեզ օդի ու ջրի նման փոփոխություն է պետք՝ ուժեղ կամքով առաջնորդ. Աննա ՄայիլյանՆիկոլ Փաշինյան, վախկոտը դու ես, էդ ո՞ւմ ես դու վախեցնում, քեզնից վախեցող չկա. Արեգա ՀովսեփյանՄուրճն այս իշխանության խորհրդանիշն է, իսկ բահը՝ մեր, ժողովու՛րդ, բահը կառուցելու մասին է. ԿարապետյանՄի մարդու ներվայնացնելու ադաթը անենք, նկարվե՞նք. Նարեկ Կարապետյանը՝ հավաքի մասնակիցներինՄարդիկ մտածում էին, որ ես վերադառնալու եմ, և ամեն ինչ անում էին, որ նույնիսկ մտքովս չանցնի վերադարձը․ Ռոբերտ ՔոչարյանԵթե խուժանություն չլինի ՔՊ-ի կողմից, չեմ կասկածում՝ Սամվել Կարապետյանն է հաղթելուՀՊԼ. «Վանը» տանը պարտության մատնեց «Շիրակին» Վաղվա օրվա նկատմամբ վստահությունը մեզ տալիս է Սամվել Կարապետյանը. Ալիկ Ալեքսանյան