ԱԳ նախարարն անընդունելի է համարում բանակցային գործընթացին խոչընդոտող ցանկացած զարգացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՑանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Այս մասին մայիսի 30-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի եթերում Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում հենակետեր կառուցելու խոսակցություններին՝ ԱԳ նախարարը նշել է. «Նման հարցերը ուշադրության կենտրոնում են թե պաշտպանության նախարարության, թե մեր կողմից: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա, հետևաբար ցանկացած նման զարգացումից պետք է խուսափել: Մենք մտադիր ենք ներգրավված մնալ բանակցությունների մեջ, մտադիր ենք բանակցությունները վարել խաղաղ կարգավորման հասնելու համար, դա անելու ենք Մինսկի խմբի համանախագահության



