Երեւանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի որդին (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 01:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի 01 XL 055 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետեւ՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Փաստի առթիվ Ս. Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության եւ պազվել է, որ նա եղել է սթափ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է:



