Արմենակյան փողոցում էլեկտրական սյանը բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 28-ին, ժամը 00:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ նոտարական գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 22 տան մոտակայքում «Lincoln» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ. ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել:



