«Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Երկրպագուները Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձագույն խմբում:
Մոտ 3 ժամ ճանապարհը փակ է մնացել, այնուհետև ֆուտբոլային ակումբի երկրպագուների «Սև հովազներ» ֆան ակումբի որոշմամբ՝ երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհահատվածը:
Արմենուհի Մխոյան
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



