Շենգավիթում «Օպել»-ը շրջվել է. վարորդին եւ ուղեւորին օգնություն են ցուցաբարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շրջվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն., ծնված 1982 թ.): Վարորդին եւ ուղեւորին (Լ. Հ., ծնված 1983 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել եւ հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել մայթի լվացման աշխատանքներ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



