Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարի հաղթող
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր այս ստուգատեսում Հակոբյանը վաստակեց 8 միավոր և Կիրիլ Շևչենկոյի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Շանթ Սարգսյանի, հետ միասին բաժանեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը դարձավ մրցաշարի հաղթող, Շևչենկոն դարձավ երկրորդը, իսկ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի 3-րդ պատվիրավ Մամիկոն Ղարիբյանը հաջող հանդես չեկավ և 4.5 միավորով գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



