Հրազդանում տղամարդը փակել էր տան դուռը եւ սպառնում էր ազգականներին. Իրավապահները վնասազերծել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում։ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչներց մեկը փակել է տան դուռը՝ սպառնալով վնասել ներսում գտնվող ազգականներին։
Դեպքի վայր ոստիկաններ եւ փրկարարներ են ժամանել՝ բանակցություններ վարելու։ Հարեւանների փոխանցմամբ, տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, նախկինում էլ աչքի է ընկել անհավասարակշիռ վարքով։
Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո գիշերը ժամը 3-ի սահմաններում հաջողվել է տղամարդուն վանսազերծել եւ տեղափոխել հոգեբուժարան։ Նրա ինքնությունը չենք հաղորդում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



