Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն եւ հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետեւ եւս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



