«Վհուկների որսը սկսված է»․ Կարեն Քոչարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Հիմա ավելի լուրջ: Վհուկների որսը սկսված է: Ընդ որում այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը արձագանքում է հիմնականում <<աբիժնիկների>> հոդվածներին: Եթե դատախազությունը չգիտի որտեղից սկսի, կարող եմ հուշել: <<Հայկական ժամանակ>> թերթը և հայաստանյան այլ լրատվամիջոցներ բազմիցս անդրադարձել են վերջին 20 տարիների այն չինովնիկներին, որոնք այդ ընթացքում թալանել են Հայաստանը: Ավելին, Հրանտ Բագրատյանը բազմիցս ասել է, որ Հայաստանի հարստության 70% գտնվում է 6 տասնյակ ընտանիքների ձեռքում: Ու երբ դատախազությունը չի նկատում այդ բոլորին հայտնի փաստերը, բայց միանգամից անդրադառնում է Հանրային հեռուստատեսության մասին գրված երկու նյութին, որը դեռ պետք է ապացուցել, միանգամից հիշում եմ նախկին իշխանությունների գործելաոճը, երբ մեծ <ակուլաներին> թողած իրավապահ մարմինները կաշառակերության մեջ մեղադրում էին ինչ ոչ խեղճ բժշկի կամ հաշվապահի:
Առայժմ այսքանը



