Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:
«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել: Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասաց Արմեն Սարգսյանը:
1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ որպես եզակի կառույց՝ կոչված համախմբելու Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին ու նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



