Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ ուժգին, բայց թափահարման կարիք ունի. Թոմաս դե Վաալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կոշտ դիրքորոշումն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ոչ ուժգին, բայց թափահարման կարիք ունի: Այս մասին իր հոդվածում գրում է բրիտանացի լրագրող, «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:

 

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի  առաջին մեկնաբանությունները ցնցում էին իրենցից ներկայացնում: «Նա ավելի շատ խոսում էր որպես ամբոխի մարդ, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի «անբաժանելի մասն է», - գրում է դե Վաալը:

 

Նոր վարչապետի կոշտ դիրքորոշումը, ըստ վերլուծաբանի, պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով: Փաշինյանը հաջորդեց 90-ական թվականներին Ղարաբաղում մարտնչած երկու հայերին, որոնք 20 տարի ղեկավարում էին Հայաստանը: Ակնհայտ է, որ Փաշինյանը զգում է իր մանդատը հաստատելու անհրաժեշտությունը` ազգային անվտանգությունը ապահովելու համար եւ Ղարաբաղի բնակիչներին համոզելու, որ ինքը նրանց հետ է:

 

Դե Վաալի խոսքով, վտանգը նրանում է, որ եթե Հայաստանի ղեկավարը բացահայտ հայտարարում է  Ղարաբաղի ինքնիշխանության մասին եւ ասում, որ հողերը չեն կարող վերադարձվել, Բաքվի հետ բանակցությունների համար այլեւս հարցեր  չեն մնում, եւ երկու կողմերը վերադառնում են պատերազմին:

 

Վերլուծաբանն ընդգծում է, որ վերջին 15 տարիների ընթացքում բանակցություններն իրականացվել են հետեւյալ կերպ. յուրաքանչյուր կողմ իր դիրքն է բռնում եւ բավարար քայլեր է անում, որպեսզի աշխատեն ԵԱՀԿ միջնորդները: Սակայն լուրջ աշխատանք չի կատարվում, եւ իրական առաջընթաց չկա:

 

«Հակամարտությունը դուրս է եկել ԱՄՆ-ի օրակարգից, չնայած, բարեբախտաբար, Թրամփի վարչակազմը դիմադրեց միջնորդության դերից հրաժարվելու գայթակղությանը եւ ԱՄՆ-ից նոր բանակցող նշանակեց՝ Էնդրյու Շոֆեին», - գրում է լրագրողը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, նա դեռեւս լռում է՝ թույլ տալով միայն իր պաշտպանության նախարարին իրեն բնորոշ ռազմատենչ հայտարարություններ անել եւ ԱԳՆ-ի ներկայացուցչին «դիվանագիտական ոճով առարկել»:

 

Դե Վաալը հարց է հնչեցնում՝ որքա՞ն երկար կտեւի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի լռությունը:

 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, որը կարող է ձգձգվել, Փաշինյանը եւ նրա գործընկերները չեն ցանկանա խոսել հաշտեցման մոտեցման մասին `վախենալով, որ իրենց հայրենասիրական ջանքերը կասկածի տակ կդրվեն: «Շատ ամիսներ կանցնեն, մինչեւ հակամարտության վերաբերյալ Հայաստանի նոր, համախմբված քաղաքականությունը կստեղծվի», - գրում է նա:

 

Դե Վաալի խոսքով՝ անհրաժեշտ է նոր մտածելակերպ, որը կարող է ներկայացվել Հայաստանի նոր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միջոցով, «ով կփոխարինի հիպերզգուշավոր Էդվարդ Նալբանդյանին»: Նա հիշեցնում է, որ Մնացկանյանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջատար բանակցող էր, եւ նրա կարծիքով, «ԵՄ-ն մի քանի մասնակիցներից մեկն է, որը կարող է նոր շունչ հաղորդել այս գործընթացին՝ ավելի ակտիվ դեր խաղալով Մինսկի խմբի պաշտոնական բանակցողներին աջակցելու համար»:

 

 «Կարճ ասած, մեռած, խաղաղ գործընթացը ակտիվացման կարիք ունի, սակայն Հայաստանի նոր ղեկավարները պետք է զգույշ լինեն այն լեգիտիմությունն օգտագործելիս, որը  նրանք հաղթել են  փողոցներում:  Ղարաբաղի բանակցային գործընթացը նուրբ կառույց է: Նրա ձախողումը միայն մեկ ճանապարհով կտանի՝  նոր հակամարտության», - եզրափակում է նա:

 



Մեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութՆախընտրական հայտարարություններ, որոնք ցնցեցին քաղաքական դաշտըԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Ucom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Արմաիս Կամալովի անունը՝ նոր պաշտոնի շուրջ քննարկումների կենտրոնումԵթե դուք դա 15 տարի առաջ ասեիք՝ հիմա ձեզ զուգարանում զխկելnվ uպանnւմ էին. Փաշինյանը՝ քաղաքացուն 3000 դոլար՝ փեսային վերացնելու համար․ զոքանչը բռնվել է հանցանքի պահինՖասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պшտերազմը. Ֆիդան Բագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում և մարզասրահներում. ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել, որ ուժի մեջ է մտել մայիսի 7-ից Նոր փոփոխություններ՝ Ռուսաստան մեկնելու համար«Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՄահացել է Գնել Սարգսյանի հայրըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան