Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Սիրունյան. «Բոմժերի» անուններով ֆիրմա գրանցելը հանրահայտ երևույթ է. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: Նա նշել է, որ այդ մարդիկ հարստացել են պետությունից գողություն անելով ու նաև հավելել. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել»: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ պետի հայտարարությանը, ուշագրավ դեպքեր հիշեց իր պրակտիկայից: «Երբ դեռ դատախազությունում էի աշխատում, այդ երևույթը դեռ այն ժամանակ եմ նկատել: Այն, ինչ ասում է ԱԱԾ նորանշանակ պետը, շատ ճիշտ է ասում: Չեմ կարող ասել՝ թիվը 350 է, թե, օրինակ, 380, բայց «բոմժերի» անուններով ֆիրմա գրանցելը հանրահայտ երևույթ է: Գիտեք՝ ես քանի՞ նման «բոմժ» եմ տեսել դատախազ եղած ժամանակ: Մեր վարչությունը զբաղվում էր պատիժների նկատմամբ հսկողություն իրականացնելով, այսինքն՝ մենք արդեն ստանում էինք դատավճիռը, որը կատարվում է, և դրա նկատմամբ հսկողություն էինք իրականացնում: Մենք այն ժամանակ հանդիպեցինք բազմաթիվ աբսուրդ վճիռների. Օրինակ, Էսինչ Էսինչյանին, որն աշխատել է այսինչ ֆիրմայի տնօրեն, դիցուք՝ դատել հարկերից խուսափելու համար, նշանակել պատիժ, օրինակ, 3 տա­ րի և իրենից բռնագանձել 1 միլիարդ դրամ թաքնված հարկեր: Գնում ես գաղութ, տեսնում ես՝ Էսինչը դասական «բոմժ» է՝ դրածո մարդ: Ու ասեմ նաև, որ չի էլ պատմում, թե իրականում ում ֆիրման է»,–ասաց փաստաբանը: Ալեքսանդր Սիրունյանն այլ օրինակներ ևս բերեց. «Վասյա Հովհաննիսյան էր կամ Վանյա Հովհաննիսյան: Էջմիածնից էր: Անունը հստակ չեմ հիշում, բայց իբրև թե մի ֆիրմայի տնօրեն, իրեն դատել էին 7 միլիարդ դրամ հարկերից խուսափելու համար: Որ մի քանի հատ նման դեպքեր հանդիպեցինք, ստիպված մենք ամփոփում արեցինք, տեսանք, որ սա, մեղմ ասած, կրկնվող երևույթ է: Դատարաններից հանեցինք հարկերից խուսափելու գործերով բոլոր դատավճիռները: Ու ի՞նչ պարզեցինք: Պարզեցինք, որ այդ դրածո «բիզնեսմենների» մոտ 80 տոկոսը բնակվում է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Լավ եմ հիշում՝ այդ քաղաքում Չարենցի փողոց կա, դատապարտվածների գերակշռող մասն այդ փողոցի բնակիչներն էին: Անգամ գտել էինք, որ նույն շենքի նույն հարկի տարբեր բնակարաններից տարբեր գործերով մարդիկ էին դատվել: Այսինքն՝ ամբողջ փողոցն, այսպես ասած, այդ գործի վրա էր նստած: Իրենց էլ որ հանդիպում ես, տեսնում ես, որ մարդը բիզնեսի հետ կապ չունի, կոնկրետ դրածո «բոմժ» է»: Փաստաբանը շեշտեց՝ իր աշխատանքը, որպես դատախազ, հսկելն էր, թե ինչպես են այդ մարդիկ կրում իրենց պատիժը. «Մեր խնդիրը դա էր: Ուղղակի խոսքի մեջ էինք ասում՝ հարգելի դատապարտյալ, նայում եմ քեզ, ախր դու չես, բայց բերանը «փակ» էր, իսկ հարց տալն իմ ֆունկցիաների մեջ չէր: Ուղղակի պետք է գործը քննող քննիչն իր ուղեղին զոռ տար, ասեր, որ, օրինակ, «բոմժ Վալոդը» հաստատ 7 միլիարդի ներկրում չէր կարող անել, հետո էլ՝ մաքսային տեսուչին պետք է հարց տային, ասեին՝ լավ, Վալո՞դն է, թե՞ Պողոսն է իրական տերը: Բայց՝ ոչ: «Գալչկայի» համար պետք էր ասել, թե տեսեք՝ բացահայտեցինք, սա՝ միլիարդ 200 միլիոնի հանցանքը, սա էլ՝ դատապարտյալը: Այդտեղ արդարադատություն չկա: Դա արդարադատություն չէ, կապիկություն է»: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ԱԱԾ պետի հայտարարածը, ըստ էության, վերաբերում է հիմնականում ներկրման գծով հարկերին: Իսկ թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր այսուհետ բացառել վերոնշյալը, Ալեքսանդր Սիրունյանը նշեց. «Պետք  է «մաքրել» մաքսային ծառայությունը: Նույն իմ նշած 7 միլիարդի օրինակը եղել էր սպիրտի ներկրման գծով՝ սպիրտի թեմա էր: Հիմա դիտարկում. ուզում է բոմժ լինի, ուզում է հենց իրական տերը լինի, բայց սահմանում 7 միլիարդի ապրանք է տեղափոխվում ու ոչ ոք չի ասում՝ ա՛յ ընկեր, առաջին միլիարդդ հասկացանք, երկրորդը հասկացանք, բա հարկերը ե՞րբ ես տալու, տղա՛ ջան: Սրա մասին է խոսքը, որի բացառման կարևոր ուղղությունը մաքսային ծառայությունը «մաքրելն» է»: Փաստաբանի խոսքով՝ այսօր արդեն կա նման երևույթները բացառելու քաղաքական կամքը. «Վարչապետը ասում է՝ քաղաքական կամքը կա, աշխատե՛ք: Իսկ ԱԱԾ պետը հաստատ միամիտ մարդ չէ, որ նման բան հենց այնպես ասի: Ե՛վ պրոֆեսիոնալ է, և՛ լուրջ մարդ է: Եթե նա նման հայտարարություն է անում՝ ուրեմն՝ պետք է հավատալ, այլ կերպ լինել չի կարող»: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ