Մադրիդը կշարունակի վերահսկողություն իրականացնել Կատալոնիայում. Իսպանիայի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նախատեսում է պահպանել Մադրիդի կենտրոնական կառավարության վերահսկողությունը Կատալոնիայի նկատմամբ:
Ինչպես հայտնում է El Pais-ը, այս որոշումը Մադրիդի պատասխանն է Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի նոր կառավարության կազմում ձերբակալված և արտաքսված քաղաքական գործիչներին ընդգրկելուն:
Մեկնաբանելով այդ նշանակումները՝ Ռախոյը հայտարարել է, որ Մադրիդն անմիջական կառավարումից կհրաժարվի միայն այն դեպքում, երբ քաղաքական ճգնաժամը Կատալոնիայում վերջնականապես կկարգավորվի:
Ռախոսի կարծիքով՝ ներկայիս նշանակումները, որոնք պահպանում են տարածաշրջանում քաղաքական անորոշությունը, վկայում են այն մասին, որ ճգնաժամի կարգավորումը դեռևս հեռու է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



