Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները պատմական են, ջերմ ու բարեկամական: Վստահ եմ, որ այս հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն առաջիկա տարիներին: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ այս ուղղությամբ:
Օգտվելով առիթից՝ հղում եմ լավագույն մաղթանքերս Ձերդ Գերազանցության բարօրության և հաջողության, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդի առաջընթացի և բարեկեցության համար»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



