Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գևորգ Յազճյան. «Առայժմ ունենք իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը դեռ չի ավարտվել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմաբան Գևորգ Յազճյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադարձել է նոր կառավարության առջև առկա խնդիրներին ու հեղափոխությունն ավարտին հասցնելու եղանակներին:

«Հեղափոխությունը երկար գործընթաց է» 

Նոր կառավարության հիմնական խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների  կազմակերպումն է և իրապես ժո­ղովրդի կամքն արտահայտող նոր խորհրդարանի ստեղծումը: Երկրորդ խնդիրն է կազմաքանդել այն, ինչ մնացել է հանրապե­տականներից: Նրանք դեռ շատ տեղերում ունեն իշխանական և այլ լծակներ՝ ազդելու երկրի գործընթացների վրա: Եթե այդ կազմաքանդումը չեղավ, հեղափոխությունը չի ավարտվի: Հիմա, ըստ իս, հեղափոխությունը չի ավարտվել: Այն երկար գործընթաց է: Մինչև նախկիններն ամբողջովին չզրկվեն իշխանությունից, ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն կլինի: Այս պահի դրու­թյամբ մենք ունենք իշխանափոխություն:

«Գործադիրը, կարելի է ասել, հրաշալի տարիքում է»

Նոր կառավարության ներկայացուցիչնե­րին լծակներն արդեն տրվել են: Կառավարության նոր ներկայացուցիչների մեծ մասը երիտասարդներ են: Գործադիրը, կարելի է ասել, հրաշալի տարիքում է, բայց հաշվի առնենք, որ շատերը նույնիսկ իրենց ոլորտի մասնագետը չեն: Ովքեր էլ այդ ոլորտին առնչվող բարձրագույն կրթություն են ստացել լ՝ համապատասխան փորձառություն չունեն:  Այդ բացն անկախ իրենցից է առաջա­ցել:  Այդ բացը պետք է փակել համապատասխան ոլորտի ազնիվ մասնագետների խորհրդատվություններով: Նրանցից շատերը մի երկու օր են մուտք գործել նախարարություններ, ծանոթանում են գործերի վիճակին: Պետք է թույլ տալ աշխատել գոնե մեկ ամիս:  Իսկ առհասարակ, մնացած բոլոր կադրերի առումով համաձայն եմ, որ իրական պրոֆեսիոնալ կադրերին չի կարելի հեռացնել աշխատանքից: Պետական համակարգում մենք կադրերի կարիք ունենք: Նրանց, ովքեր իրենց ազնիվ են դրսևորել, գործունյա են ու բանիմաց, պետք է պահել համակարգում: Իսկ նրանք, ովքեր նշանակվել են կաշառքի ու խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքներով միանշանակ դուրս պետք է մղվեն պետական համակարգից: Նոր կառավարության անդամները նախկին իշխանության կողմից հասարակությանը պատճառած վնասը պետք է փորձեն վերականգնել: Դա պետք է իրականացնեն իրենց ազնիվ աշխատանքով և դրական օրինակով: Նոր իշխանությունները պետք է աշխատեն պահպանել այն վստահությունը, որն այսօր ունեն: Սա չափազանց ծանր պատասխանատվություն է:

«Երկու կողմ կա»  

Նախկին իշխանավորներին պետք է զրկել տնտեսական լծակներից, նրանց պետք է բերել հարկային դաշտ:  Բացի այդ, նրանք պետք է հաշիվ տան, թե ինչպես են դիզել այդ հարստությունը: Ապօրինությունները պետք է վերացվեն համապատասխան պատիժներով, տուգանքներով անգամ ունեզրկումներով ՝ պետության հաշվին բռնագանձումներով Իսկ եթե ուզում են շարունակել գործունեությունը, թող շարունակեն, խնդիր չկա, բայց միայն օրենքի դաշտում: Ես կարևորում եմ նաև և, այսպես կոչված, լյուստրացիայի հարցը  Այսինքն՝ պետք է բացահայտվեն սովետական ժամանակներից մինչ օրս առկա գործակալները, մատնիչները, որ այսօր նման պոտենցիալ ունեցողներն իմանան՝ կա նաև պատմության դատաստան:

«Չորրորդ հանրապետության իրական սկիզբը»

Չգիտեմ՝ գործընթացները կարծես մի քիչ դանդաղ են ընթանում: Միգուցե հետևյալն է պատճառը. հակասական մի վիճակ է եղել մեզ մոտ՝ հեղափոխությունը չի կարող համատեղվել սահմանադրականության հետ: Բայց քանի որ Նիկոլն ու մյուսները սիրո և հանդուրժողականության ուղին են բռնել, այդ երկու հանգամանքները համադրում են: Այսինքն՝ փորձում են այդ բոլոր խնդիրները լուծել Ազգային ժողովի միջոցով: Այն ԱԺ–ի միջոցով, որտեղ մեծամասնություն են հանրապետականները, ովքեր հեշտությամբ չեն զիջում իրենց դիրքերը: Ինչպե՞ս զիջեն, մանավանդ  երբ հաշվետվություն պետք է տան: Առհասարակ, եթե այս կամ հետագա կառավարությունները նախկիններից հաշվետվություն չպահանջեն, այս ամբողջ աշխատանքը,  հարյուր հազարավորների պոռթկումն իզուր կլինի: Այսինքն՝ կլինի այն, ինչի մասին արդեն նշեցի. կունենանք սոսկ իշխանափոխություն, որը մեր ժողովրդի նպատակը չէ Մենք համակարգի ու նաև արժեքային համակարգի փոփոխություն ենք ուզում Ուզում ենք, որ գնահատվի ազնվությունը, բանիմացությունը: Թե նոր և թե գալիք կառավարություններն այս հարցում կատարելու մեծ աշխատանք ունեն: Եթե նոր արժեքային համակարգի հասնեն, 4–րդ հանրապետության իրական սկիզբը կլինի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 


­ 

 

Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Մահացել է Շողիկ Ոսկանյանը Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները․ Մբապե Հրդեհ է բռնկվել Նուռնուսում գտնվող տներից մեկի տանիքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԿրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Երևանում բացվել է Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը «Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել Սկանդալ՝ «Եվրատեսիլի» բեմում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԴադարեցվում է Մյասնիկյան պողոտայից մի հատվածի երկկողմանի երթևեկությունը Ալիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանՄնա՞լ, թե՞ հեռանալ. Մբապեն հստակեցրել է իր դիրքորոշումը «Ռեալի» հարցում Երեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Ինչպիսին կլինի հունիսը ՀայաստանումՓաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին