Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսի 12-ին ընկնելու հետևանքով վնասել էր ուսոսկրը և վիրահատվել, մայիսի 14-ին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել է France Info պորտալը, 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք է կրի մինչեւ ամսվա վերջը:
Ազնավուրը Ֆրանիսիայի հարավի Նիմ քաղաքում հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ ընկել էր Ֆրանսիայի հարավ-արեւելքի Մուրիես կոմունայում գտնվող իր տանը: Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, ապրիլի վերջին Ազնավուրն անբավարար ինքնազգացողության պատճառով չեղյալ էր հայտարարել իր ելույթները Ռուսաստանում: Դրանից հետո նա վերադարձել էր Փարիզ, եւ նրա վիճակը լավացել էր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



