Ավազակային հարձակում Արարատի մարզում. խանութում կապել են աշխատակցին, հափշտակել խոշոր գումար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով այսօր՝ մայիսի 13-ին, հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում 4 հոգի գնումներ կատարելու պատրվակով մտել են Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող խանութ, որտեղ 2 հոգին բռնել են խանութի սեփականատիրոջ ազգականին՝ 75-ամյա Ալեքսանդր Թոխյանին, ստիպողաբար տարել նրան առանձնասենյակ, կապել ձեռքերն ու ոտքերը, այնուհետեւ խուզարկել նրան ու նրանից հափշտակել են խոշոր չափի գումար:
Կասկածյալները ավազակային հարձակում կատարելուց հետո խանութից հափշտակել են նաեւ տուժածի բջջային հեռախոսը եւ իրենց հետ տարել են տեսանկարահանող սարքի կրիչը ( DVR):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց եւ գողունը հայտնաբերելու ուղղությամբ:



