Կրեմլը հաստատում է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետներն ու վայրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը: «Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Բավականին հագեցված օրակարգ Է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



