Սոֆյա Պողոսյան. «Ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով արդեն 10 տարի է նկարահանվում է տարբեր սերիալներում, սիթքոմներում և տեսահոլովակներում, արդեն երեք տարի է՝ սկսել է նաև հետաքրքրվել քաղաքականությամբ: Past.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախկին դիկտատուրայի բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ մշակույթի ներկայացուցիչներից շատերը, զոհ գնալով այդ ամենին, ստիպված կամ կամավոր կերպով, չեն կարողացել խույս տալ այդ ամենից և դարձել են այդ համակարգի մի մասնիկը: «Իհարկե, այդ համակարգի մեջ չմտնելը կամ այն շրջանցելը շատ դժվարություններ է առաջացնում և ստիպում է ավելի բարդ շղթայական ուղի անցնել: Ուստի, ստիպված, շատերը համակերպվում են այդ խաղի կանոններին և սկսում են նույն խաղի կանոններով առաջ շարժվել: Համակեպվելն ինձ համար միշտ ավելի դժվար է եղել: Այն ժամանակ ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե ես լինեի Հանրապետական: Բայց ես միշտ ընտրում եմ ավելի բարդ, բայց ճիշտ ճանապարհը, քան հեշտը և հասանելին»,- ասաց Ս. Պողոսյանը` հավելելով, թե հիմա քաղաքում, օդում շատ սեր կա.«Ես շատ եմ ցանկանում, որ այդ ամեն ինչը պահպանվի, և մենք կարողանանք դրանից բռնել ու այն երբեք բաց չթողնել»:
Դերասանուհու հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի հաջորդ համարում:



