Պաշտոնյան վաճառել է միակ բնակարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊԵԿ քննչական վարչության թիվ 2 բաժնի պետ Արթուր Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 21 միլիոն 600 հազար դրամով վաճառել է իրեն պատկանող բնակարանը: Դիտելով նրա՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, տեսնում ենք, որ այս պահին պաշտոնյան այլ անշարժ գույք չունի:
Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 15 հազար ԱՄՆ դոլար ու 22 միլիոն 800 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 18 միլիոն 992 հազար դրամ, որից 8 միլիոն 65 հազար դրամը աշխատավարձ է, 126 հազար 500 դրամը ապահովագրական վճարները, իսկ 10 միլիոն 800 հազար դրամը՝ գույքի վաճառքից ստացված հասույթը: Թե ինչ գույքի վաճառքի մասին է խոսքը, պարզ չէ, քանի որ ըստ հայտարարագրի՝ Գևորգյանը նախորդ տարի վաճառել է միայն բնակարանը, այն էլ՝ ավելի թանկ արժեքով:
Կինը՝ Լիանա Մուրադյանը, հայտարարագրել է 7 հազար ԱՄՆ դոլար ու 5 միլիոն 50 հազար դրամ դրամական միջոցներ: Իսկ տարեկան եկամուտները գոյացել են 1 միլիոն 349 հազար դրամ աշխատավարձից ու 761 հազար դրամ միանվագ վճարներից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



