Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարո Սարոյան. «Հիմա հնարավոր չէ հին ձևերով խաբել, ստել և դրա վրա նոր քաղաքական իրավիճակ ստեղծել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քաղաքագետ Սարո Սարոյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարո՛ն Սարոյան, ՀՀԿ-ն հայտարարել է, որ աջակցելու է խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին: Այդուհանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի անունը միայն անհատական կարծիքների մակարդակով է հնչում: Մայիսի 8-ին ընդառաջ ՀՀԿ-ին չվստահելու հանգամանքներ կա՞ն:

-ՀՀԿ-ին չվստահել միշտ է պետք, որովհետև այդ կուսակցությունը, և ընդհանրապես, ամբողջ ռեժիմը մինչև հիմա հիմնված է եղել կեղծիքի և ստի վրա: Եվ այս ողջ համաժողովրդական շարժման ձևավորման պատճառը հենց նույն կեղծիքն ու սուտն է եղել: Սերժ Սարգսյանի կողմից իր խոստումը չկատարելու արդյունքում է, որ մենք ունենք այս պայքարն ու հեղափոխությունը: Սուտն ու կեղծիքը անբաժան են ՀՀԿ-ից: Սոցիալական ցանցերում նկատած կլինեք՝ միշտ էլ կա այդ կասկածը: Մի խոսք կա՝ «որտե՞ղ են մեզ ուզում գցել»: Դա պատահական չէ՝ նման խոսք է հնչում հենց այդ կուսակցության բնույթի պատճառով: Բայց՝ մի խնդիր է, որ նրանք մշտապես գցելու ցանկություն ունեն, մեկ այլ խնդիր՝ կկարողանա՞ն իրականացնել այդ ցանկությունը, թե՝ ոչ:
Այս օրերին չկարողացան և չեն կարողանալու: Անընդհատ փորձել են ինչ-որ խաղեր ձեռնարկել, բայց մշտապես պարտվել են: Ժողովուրդն ամեն անգամ շատ ավելի արմատական դիրքորոշում է ցուցաբերել: Սա է այն պրոցեսը, որը կատարվում է Հայաստանում: Հեղափոխությունն առաջին հերթին հենց մարդկանց ուղեղներում, գիտակցության ու մտածողության մեջ է տեղի ունեցել: Եվ հիմա հնարավոր չէ հին ձևերով խաբել, ստել և դրա վրա ինչ-որ նոր քաղաքական իրավիճակ ստեղծել: Իհարկե, իրենք մինչև վերջին պահն էլ հույս են ունենալու, որ կկարողանան իրավիճակն իրենց ուզած ճանապարհով տանել, բայց հնարավոր չէ:

-Կա համոզմունք, ըստ որի՝ հեղափոխությունն իր ավարտին հասցնելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ է, և ՀՀԿ-ն չպետք է մեծամասնություն ունենա ԱԺ-ում: Քաղաքական առումով ընտրություններ անցկացնելու հնարավորություն այս պահին տեսնո՞ւմ եք:

-Հեղափոխությունը վերջնականապես ամրագրելու համար պետք են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որևէ կասկած չկա, որ այդ հունով էլ ընթանալու է այս հեղափոխությունը: Այլ ճանապարհով չի կարող ընթանալ: Ուրիշ բան, որ գործընթացը կարող է մի քիչ դանդաղ ընթանալ: Այսինքն՝ տեմպերի, ընթացքի ու արագության խնդիր կա: Այն, ինչ պարտված վարչախմբի բեկորները փորձելու են անել, ընդամենը կարողանալու են ժամանակի մեջ մի քիչ ձգձգել ընտրական գործընթացի սկզբնավորումը: Բայց, ի վերջո, այն տեղի է ունենալու, և ոչ ոք որևէ կասկած չի կարող ունենալ: Իրենց կողմից դրված արգելքները միայն դանդաղեցնելու են գործընթացը, բայց չեն կանգնեցնելու և չեն կարող կանգնեցնել այն: Ըստ էության, մի քանի օրից գործընթացը մի քիչ ավելի կարագանա, որովհետև կառավարման լծակներն արդեն կամաց-կամաց նախկին ռեժիմի ներկայացուցիչների ձեռքից դուրս են գալու և հայտնվելու են բոլորովին այլ մարդկանց ձեռքում:

-Նշեցիք, որ բոլոր գործընթացները դեպի արտահերթ ընտրություններ են տանելու: Այնուամենայնիվ, եթե այս փուլում ընտրություններ չլինեն, երաշխիքներ կա՞ն, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չի տապալի նոր կառավարության օրենսդրական բարեփոխումները, կամ մեկ տարի հետո անվստահություն չի հայտնի Ն. Փաշինյանի կառավարությանը:  

-Իրենք ստեղծելու են արհեստական արգելքներ: Բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ բան հեղափոխությունը կանգնեցնելու հնարավորություն ունենալը: ՀՀԿ-ն չի կարող  շրջել, բեկել հեղափոխության ընթացքը, դա ուղղակի անհնար է: Հստակ մեթոդաբանություններով մեր ժողովուրդը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին, Կարեն Կարապետյանի չառաջադրմանը, Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրմանը, օրեր անց էլ կհասնի  նաև վարչապետի պաշտոնում նրա ընտրությանը: Նույն մեթոդաբանությամբ էլ խելոք գառների պես ՀՀԿ-ի ներկայացուցիչներն անելու են այն, ինչն իրենց պարտադրվելու է ժողովրդի և քաղաքական նոր գործիչների կողմից: Իսկ նոր թիմն արդեն իսկ ձևավորման գործընթացի մեջ է: Այլ ճանապարհ իրենք չունեն՝ ստիպված են անել: Այլ ճանապարհը կամ հոգեբուժարանում հայտնվելն է, կամ փախուստը երկրից:

Աննա Բադալյան

Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումները