Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նուբարաշեն» քրեակատորաղական հիմնարկում դատապարտյալների նկատմամբ բռնություն չի կիրառվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկում  հոկտեմբերի 23-ին դատապարտյալների նկատմամբ բռնության որևէ դեպք չի գրանցվել:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀարդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ծառայողական քննությունն ավարտվել է, և պիտի նշեմ, որ շատ մանրամասն ուսումնասիրվել են դատապարտյալների և՛ գրավոր, և՛ բանավոր հավաստիացումները, հերքումները, նրանց տված տեղեկությունները, և ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի նկատմամբ, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որևէ դատապարտյակի նկատմամբ որևէ բռնության դեպք, նրանց մարմնի վրա ևս որևէ բռնության հետք չի եղել»,- ասաց նա:

Նախարարը հավելեց, որ այն բոլոր տեղեկությունները, որոնք իր ձեռքի տակ եղել են, և որոնք իրենք ուսումնասիրել են, իրեն թույլ են տալիս նման հայտարարություն անել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, նախարարն ասաց․ «Ծառայողական քննության արդյունքում, իրականում, պարզվել է, որ երբ այնտեղ համապատասխան ստուգայց է կատարվել, ստուգայցի շրջանակում դատապարտյալների մոտ հայտնաբերվել են մի շարք արգելված առարկաներ։ Այն ժամանակ, երբ խցերից մեկում արգելված առարկաների առգրավման գործողություն է կատարվել, բնականաբար դա առաջ է բերել որոշ  դատապարտյալների դժգոհություն, և այդ դժգոհությունն արտահայտվել է նաև կողքի խցերում, դրա համար էլ աղմուկ է եղել, որն այնուհետև շատ արագ դադարել է»։

Հարցին, թե այդ դեպքում մամուլում, հասարակության մեջ և իրավապաշտպանների կողմից բարձրացված աղմուկն ինչո՞վ էր պայմանավորված, Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Գիտե՞ք, քաղաքացիական հասարակությունը, մամուլը շատ զգայուն են այսպիսի հարցերի նկատմամբ, և ես կարծում եմ, որ երբ որևէ իրավիճակ է լինում, բնականաբար, յուրաքանչյուր լրատվամիջոց համապատասխան ձևով դրան արձագանքում է՝ իր ունեցած տեղեկություններով, իր ունեցած վերաբերմունքով։ Դրանով էլ պայմանավորում եմ այդ խնդիրը։ Ընդհանրապես, շատ լավ է, որ իրավապաշտպանները կամ ԶԼՄ-ները բարձրաձայնում են այս կամ այն խնդրի մասին, որովհետև դա մեզ հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն նաև այդ տեղեկությունները քննարկել, նաև ձեր կողմից լուսաբանման առարկա դարձնել դրանք և այդ քննարկումների արդյունքում որոշակի գործողություններ կատարել»։

Ըստ նախարարի՝ ծառայողական քննության արդյունքում ուսումնասիրվել են ոչ միայն իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները կամ իրավապաշտպանների, այլ մամուլով հրապարակված տեղեկությունները ևս։

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե տեղեկություններ տարածվեցին նաև, որ այս ամենն իր դեմ էր կազմակերպված, նախարարը պատսխանեց․ «Ես արդեն մեկնաբանել եմ և  այդպիսի խոսակցությունները որակել եմ որպես անհեթեթություն, և մեկ անգամ ևս հաստատում եմ իմ դիրքորոշումը»:

Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին