Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Արթուր Ալեքսանյանն աշխարհի եռակի (2014, 2015, 2017), Եվրոպայի եռակի (2012, 2013, 2014) թվականների չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: Ալեքսանյանը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:
Past.am
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



