Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ արտահերթ նիստից հետո բացված մայիսի 2-ի առավոտը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մայիսի 2-ի վաղ առավոտից փակվել էին մայրաքաղաքի Կոմիտաս պողոտան, Վ. Վաղարշյան, Հր. Քոչար, Կասյան փողոցները: Փակ էր նաև դեպի Կիևյան կամուրջ տանող՝ Կիևյան փողոցը, ինչպես նաև դեպի Ազգային ժողով տանող Բարեկամության պողոտան:
Ժամը 10.00-ին տեղեկություն ստացվեց, որ ցուցարարները փակել են նաև «Կ. Դեմիրճյանի» անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Չէին աշխատում նաև մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ գտնվող գենտնացումի տաղավարները:
Փողոցների երթևեկությունն արգելափակած ցուցարարները Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ իրենք առաջնորդվում են հանրահավաքի ժամանակ հնչեցված հրահանգներով, իսկ այս կամ այն փողոցն արգելափակելու տեղի և ձևի ընտրության հարցում որևէ ուղղորդում չկա:

«Յուրաքանչյուրս մեր խղճի առջև չմեղանչելու համար ենք միացել այս համաժողովրդական շարժմանը: Ողջ ազգին նույն խնդիրներն են խանգարում որ ոչ միայն երկիրը զարգանա, այլև ժողովուրդը, բայց պատկերացրեք, որ այս օրերին հասկացա, որ ՀՀԿ-ի գործելաոճի շնորհիվ մեզ մոտ բավականին զարգացել են ստեղծագործական հմտությունները: Օրինակ, եթե երեկ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեր, այսօր ամեն ինչ հանդարտ կլիներ, բայց հիմա առավոտից ոչ միայն փողոցներն ենք փակում, այլև մտածում ենք, թե ուրիշ ինչ այլ հնարավոր միջոցներով կարող ենք ճնշում գործադրել իշխանությունների վրա: Այնպես որ, ինչքան ՀՀԿ-ն հապաղի, այնքան է՛լ ավելի հետաքրքիր անակնկալներ կմատուցնենք նրանց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք նաև, որ անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցները մայիսի 1-ին միանգամից դուրս եկան փողոց, երբ ութ ու կես ժամ տևած ԱԺ արտահերթ նիստի ավարտից րոպեներ առաջ պարզ դարձավ, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկած ձայները բավարար չեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին վերջակետ դնելու համար: Փաստորեն, մայիսի 1-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ԱԺ նիստի ժամանակ մարդկանց նյարդերը ջլատելուց բացի, որոշել է նաև երկար տարիներ ջլատված երկրին վերջին հարվածները հասցնելու ճանապարհով գնալ:

Լուսանկարը՝ հեղինակի

Արմինե Գրիգորյան

Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները