«Քեթրինի» Միհրանը «քաշվեց». ժողովուրդը պատրաստվում է փակել նրա պահեստների ճանապարհը
ՔԱՂԱՔԱԿԱՆՄի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը: Նրանք առաջարկում են ճանապարհները փակելուն զուգընթաց փակել տխրահռչակ գեներալ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի» Միհրանի բանանի ու ցիտրուսների պահեստների ճանապարհները, որպեսզի նա չկարողանա իր բանանները խանութներ հասցնել:
Իսկ մեկ-երկու օր ուշացնելու դեպքում փտած բանանները կմնան գեներալի «վզին»: Նա տվեց նաև «Քեթրինի» Միհրանի պահեստների հասցեները. Զեյթունի Ռուբինյանց փողոցի «Քեթրինի» պահեստը, Բյուրեղավանի «Միկմետալի» պահեստները (պահեստը պատկանում է նրա հանրահայտ քեռիներին):
Past.am
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



