Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սաշուր Քալաշյան. «Համախմբումն իմաստավորում է մեկ ազգ հասկացողությունը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Հայաստանում կատարվող իրադարձությունները, քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ գրանցած արդյունքները հաղթանակ է համարում:

«Ես ուրախ ու հպարտ եմ այդ հաղթանակի համար ու մինչև վերջ կանգնած եմ այդ հաղթանակի թիկունքին: Պայքար է գնում Հայաստանում կարգապահություն և օրինականություն հաստատելու համար: Հիմնական նպատակը դա է, ուրիշ ոչ մի նպատակ չկա: Այն, ինչ իրենք ասել ու հայտարարել են, առողջ մտածելակերպի արդյունք է, ուրիշ ոչինչ»,-անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության գործողությունների ծրագրին, Past.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:

«Ես վաղուց էի սպասում, որ ժողովուրդը մի օր նման միասնականություն է դրսևորելու: Թեև այդ միասնականությունը մինչ այդ էլ պարբերաբար դրսևորվում էր, բայց այսպիսի համաժողովրդական համախմբում դեռ վաղուց չէր եղել: Այս համախմբումը ուղղակի հպարտություն է առաջացնում և իմաստավորում է մեկ ազգ հասկացողությունը: Առավել ևս, երբ այդ ամբողջ գործընթացների հիմնական դերակատարները երիտասարդներն են, այլ ոչ թե մենք՝ ավագ սերունդը: Մենք մեր ճանապարհն անցել ենք՝ մեր բոլոր դրական ու բացասական կողմերով: Երիտասարդները հիմա բացասական կողմ չունեն և պատրաստ են ցանկացած օգտակար գործ անել հայրենիքի համար, ինչպես նաև՝ նվիրվել հայրենիքին: Վիգեն Սարգսյանը ազգ-բանակ հասկացողությունը դրեց շրջանառության մեջ: Հիմա ազգ-բանակի ենք ականատես լինում: Ժողովուրդը որպես ազգ-բանակ՝ դուրս է եկել իր պետությունը պաշտպանելու»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պարագայում յուրաքանչյուր ուժի կիրառում ժողովրդի նկատմամբ՝ ուղղակի նոնսենս է:

«Հիմա ներկա իշխանությունը ճանապարհներ է փնտրում, որ հասկանա, թե ինչպես կարող է ձախողել, խանգարել ու վարկաբեկել շարժումը: Իրենք ուրիշ քայլերի ընդունակ չեն ու ընդհանրապես չեն ուզում այլ քայլեր անել: Նրանց հոգեբանությունն և փիլիսոփայությունն այլ է: Նրանք իրենց բիզնեսի տերն են, որտեղ գործնականում բարոյականությունը ոչ եղել է, ոչ էլ լինելու է: Ուզում եք մտածեն Հանրապետության հրապարակում կանգնածի հոգեբանությա՞մբ: Չեն կարող: Իսկ նրանց հետ բանակցությունը որևէ արդյունք չի տա՝ նրանց պարզապես պետք է վտարել»,-շեշտեց ճարտարապետը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իր որդեգրված գաղափարը Նիկոլ Փաշինյանի առանջորդությամբ հավասարակշռված առաջ է տանում. «Պետք է անել այն, ինչ մինչև հիմա է արվել: Ուրիշ կերպ չի կարող լինել: Բաց ձեռքերի գաղափարն ամենահամոզիչն է բոլորի՝ այդ թվում նաև աշխարհաքաղաքական կենտրոնների համար: Այդ ճանապարհն ամենաճիշտն է, որը մինչև հիմա էլ վարպետորեն իրականացվում է»:

Աննա Բադալյան

 

 

 

Լիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու