Երևան, 04.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Կարեն Կարապետյանի հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը նոր թափ է հավաքում: Չնայած հանրահավաքի կոնկրետ ժամ է հայտարարվում՝ այնդուհանդերձ, մինչ այդ մարդիկ հարմար դիրքավորվում են, պատրաստվում երեկոյան ժամը 19:00–ին: Հանրահավաքից դեռ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում էին նաև ազատամարտիկները:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ջոկատի մյուս անդամների, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի հետ էր եկել Հանրապետության հրապարակ:

Մանվել Եղիազարյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով պայքարի ավելի քան 11 օրերի ընթացքում կատարված իրադարձություններին, ժողովրդի համախմբվածությանը, նախ նշեց. «Մարդկանց դրել են այնպիսի վիճակում, որ անգամ փոքր երեխան ու կինն են դուրս եկել փողոց՝ իրենց դժգոհությունը արտահայտելու: Սա մեր ապրած ժամանակների ամոթն է. իշխանություններն այնպիսի իրավիճակի մեջ են դրել մարդկանց, որ նրանք անընդհատ իրենց դժգոհությունն են հայտնում մասսայական անհնազանդությամբ»:

Նշենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահանջներից 3–ը դեռ չի կատարվել: Այն է՝ վարչապետ է ընտրվում ժողովրդի թեկնածուն, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն: 4–րդ պահանջն էլ հետևյալն է. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ–ը պետք է հավանություն տա Կառավարության ծրագրին, երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական համաձայնության համաձայն, ԱԺ–ը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Անդրադառնալով պահանջների չկատարելուն ու ՀՀԿ–ի արձագանքներին, Մանվել Եղիազարյանը նշեց. «Ես ուզում եմ ու ցանկալի է, որ ամեն ինչ խաղաղ ավարտվի, մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Բայց ոչ ոք, հատկապես այսպիսի իշխանավորները, կամավոր չեն հանձնում իշխանությունը: Բայց դա էական նշանակություն չունի: Իրավիճակը կպարտադրի հանձնել իշխանությունը և ամեն ինչ անպայման խաղաղ կհարթվի, որովհետև ուժ գործադրելու դեպքում պատասխան չեն կարող տալ»:

«Արաբո» ջոկատի հրամանատարը հանգուցալուծման միայն մեկ ուղի է տեսնում. «Նախ՝ ՀՀ կառավարության հրաժարական: Այնուհետև՝ արմատական փոփոխություններ, որից հետո երկիրը կարգի կգա»:


Աննա Բադալյան

Մարզաշխարհի հարյուրավոր հեղինակավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը. Ծառուկյան Մենք չենք կարող Ալիևին փոխել, բայց կարող ենք հեռացնել Փաշինյանին․ Էդմոն Մարուքյան Երբ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը բացարձակ պաշտպանված չէ. «Փաստ»Սպանվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը «Սևանի և Գյոյչայի ընտրությունը» Ինչպես հասկանալ, որ հեռախոսդ ձայնագրվում էԱմիօ բանկը մասնակցել է Սյունիքում անցկացված բիզնես համաժողովին Խաղաղության պատրանքի գինը՝ Հայաստանի սուվերենության կորուստը 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ «Ժողովուրդն ուղերձը տալիս է էլիտաներին և սպասում է առաջնորդության, սպասում է գործողությունների». «Փաստ»Քանդելու իրավական և տեխնիկական խոչընդոտները կվերանան. «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա խորհուրդԱկցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում. «Փաստ»Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»Ինչո՞ւ են ռուս ուսանողները ժամանում Հայաստան և ի՞նչ են այստեղ անելու. «Փաստ»Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ինչպե՞ս է կոչվելու Սամվել Կարապետյանի կուսակցությունը. «Փաստ»«Մարիաննա» ընկերության սերուցքային պանրի միջից անհայտ առարկա են գտել․ քաղաքացին ահազանգում է (լուսանկարներ) «Գանձասարը» հաղթեց «Ալաշկերտին», «Ուրարտուն»՝ «Արարատին» Պարոնյան թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն Ծանրորդ Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է Հայտնի են՝ Երևանում 23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովայի սպանության գործով կասկածյալների անունները Երևանում հայտնաբերել են 2 ամսական երեխայի մահացած մարմին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» ընթացքում այսօր առաջին անգամ ելույթ են ունեցել դատախազները Հայ-վրացական հարաբերությունները լարվում են, ծանր կացության մեջ են հայտնվելու տնտեսվարողները. Դանիելյան Շինարարական աշխատանքների ժամանակ փլուզվել է տանիքն ու առաստաղը. մանրամասներ Վանաձորի ողբերգական դեպքից 13-ամյա Տիգրան Համբարձումյանը՝ Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության բաց կայծակնային շախմատի չեմպիոն Ինչ անել, եթե ձեր լուսանկարով «WhatsApp»-ում բացել են անհատական հաշիվ և հանդես են գալիս ձեր անունից Ի՞նչ եղանակ է սպասվում նոյեմբերի 4-ից 8-ը Երիտասարդական ԵԱ. Վարդգես Մարգարյանը զրո ստացավ Արսեն Թորոսյանը մեկնում է Կատար «Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր էր իջեցնել մինչև 5 դրամով»․ ՀԷՑ-ի նախկին տնօրենՎահագն Խաչատուրյանը ժամանել է Դոհա Վթար է․ ջուր չի լինելու նոյեմբերի 4-ին և 5-ին Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած փլուզումից Սևանը Գյոյչա չպետք է դառնա. 2026-ին Փաշինյան վարչապետ չպետք է լինի․ Էդմոն Մարուքյան 1908թ. ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական․ յոթ տարի հետո՝ 1915թ.–ն էր․ Նարեկ ԿարապետյանՆերդրողները գնալու են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են, համակարգերը՝ կայուն, երկիրը՝ պատրաստ ներդրումների (տեսանյութ) Քվեաթերթիկը պատրաստ է․ Վահե ՀովհաննիսյանՌոզա Ծառուկյանի ու Սիլվա Կապուտիկյանի ընկերության մասին են խոսել մշակութային բացառիկ միջոցառմանը 3-ամյա երեխայի առերեւույթ սպանություն կատարած անձը կալանավորվեց Հռոմի կենտրոնում պատմական աշտարակը մասամբ փլուզվել է. տուժել է չորս մարդ Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ զոհ կա Անընդունելի միջադեպ՝ թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում․ հնչեցրել են հայհոյանքներ Հոսանքի գնի հետ կապված «Գիտակից հասարակություն» ՀԿ–ն դիմել է ՀԾԿՀ–ին Ծանրորդ Ալինա Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է Ոստիկանները հայտնաբերել են ատրճանակներ, դանակ և թմրամիջոցով փաթեթներ Վանաձորում տուն է փլուզվել․ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու մարմին Անի Պետրոսյանը՝ «Большая сцена» 2025–2026 մրցույթի լավագույն եռյակում