Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է ապրիլի 25-ին նախատեսված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները չեղարկելու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
Հանդիպման մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ի հանրահավաքի ընթացքում:
«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասել է Ավինյանը:
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորեց խոսել ՀՀԿ-ի հետ:



