Մարզպետը փոխառություններ է հանձնել, բնակարան գնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2017 թ․ տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 19 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել, տարվա ընթացքում էլ՝ փոխառություններ հանձնել։
Տարեսկզբին հանձնել է 19 միլիոն դրամ, որը մինչ տարեվերջ վերադարձվել է իրեն, այնուհետև հանձնել է ևս 9 միլիոն 44 հազար դրամ։
Դրամական միջոցները 2017 թ․ վերջին կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ և 3500 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 14 միլիոն 728 հազար դրամ, որից 8 միլիոն 494 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



