Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ոստիկաններին ժողովրդի կողմն անցնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին ինչ ասես, որ չեն խոստացել ոստիկաններին ցուցարարների կողմն անցնելու համար: Ամեն ինչ սկսվեց մի հաղորդագրությունից, համաձայն որի՝ սփյուռքը դրամահավաք է սկսել ժողովրդի կողմն անցնող ոստիկաններին գումար տրամադրելու համար: Մասնավորապես ասվում էր, թե արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել, զբաղված են դրամահավաքությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Արա Ներսիսյանը գրել էր, թե երբ կհավաքվի առաջին միլիոն դոլարը, ակցիան կսկսեն: Առաջին ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը կստանա 10 հազար դոլար, իսկ հաջորդները՝ երկուհազարական:

Այս կոչին հետևեցին ոչ պակաս «ախորժալի» առաջարկներ՝ ժողովրդի կողմն անցած ոստիկանի հարսնացուին անվճար նշանադրության զգեստ, ոստիկանին՝ անվճար ծրագրավորման դասընթաց, ոմանք նաև վերապատրաստում և աշխատանքի տեղավորման խնդրի լուծում էին առաջարկում: Մարդ կար, որ ի սրտե հրավիրում էր իր տուն՝ ոստիկանի համար սեղան գցելու նպատակով: Իհարկե, բավական գայթակղիչ առաջարկներ էլ կային, օրինակ՝ մերսման ծառայություններ իրականացնող սրահի կողմից անվճար սպասարկում և այլն:

Հատվածներ ֆեյսբուքյան գրառումներից՝

«Այն ոստիկանը՝ ով կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ ծրագրավորում սովորեցնել։ Կփորձեմ»:

«Որոշեցի ես էլ օգնեմ ցուցարարներին ու նաև ոստիկաններին: Ժողովրդի կողմն անցած ոստիկաններին՝ զեղչեր ու բոնուսներ»:

«Ժողովրդի կողմն անցած առաջին 1000 ոստիկանին խոստանում եմ բերել Գյումրի ու լավ սեղան քցեմ առաջները Արագածի փեշերին»:

«Olympeah նորաձևության սրահը միանում է ակցիային: Այն 10 չամուսնացած ոստիկանները, որոնք առաջինը կմիանան ժողովրդին, խոստանում ենք իրենց հարսնացուների նշանադրության զգեստներն անվճար կարել (կտորը նույնպես կտրամադրվի մեր կողմից)»:

 

«wоw effect armenia կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Բոլոր այն ոստիկանները, ովքեր կանցնեն ժողովրդի կողմը, կստանան անվճար 3DMAX և ArchiCAD սովորելու հնարավորություն, ու կանցնեն աշխատանքի մեզ մոտ: P.S. Ներկայանալ ճղած ՈՒԴՈ-ներով»:

«Այն ոստիկանը՝ ով առաջինը կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ անվճար կբուժեմ իր ու իր ընտանիքի ատամները»:

«Այն ոստիկանները, ովքեր իրենց վահանները վայր դնելով կմիանան ժողովրդին և կապացուցեն, որ իրենք էլ ՀԱՅԿԻ ու ՎԱՀԱԳՆԻ, ՆԺԴԵՀԻ ու ՉԱՈՒՇԻ արժանի ժառանգորդներն են, որպես հանդիսավար խոստանում եմ բարձր մակարդակով կազմակերպել իրենց կամ իրենց զավակների հարսանեկան, մկրտության առիթները»:

Իհարկե այս առաջարկներին հետևել են նաև ավելի զավեշտալիները: Օրինակ, օգտատերերից մեկն էլ խոստացել է ժողովրդի կողմն անցած 10 ոստիկաններին «Փոքրիկ ոստիկանը» պատկերազարդ, ձայնային ազդանշաններ ունեցող հեքիաթի գիրքը նվիրել:

Միջոցառումների կազմակերպում էջն էլ գրել է, թե առաջին ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը, կստանա անվճար հարսանեկան նկարահանում GA Pro Duction -Ի կողմից:

Անկասկած, նման կոչերի շնորհիվ որոշ մարդիկ կամ ծառայություններ մատուցող ընկերություններ լրացուցիչ գովազդվելու հնարավորություն ունեցան:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ