Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փորձել են բերման ենթարկել ՀԺ-ի լրագրողին, բայց ճանապարհի կեսից փոշմանել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան Երևան-Աբովյան մայրուղուց, Աբովյանի «գայի պոստից» մի փոքր ներքև դեպի, «Առինջ մոլ» տանող խաչմերուկի մոտակայքից ոստիկանները քաղաքացիական ավտոմեքենայով բերման են ենթարկել «Հայկական ժամանակ օրաթերթի» լրագրող Տիրայր Մուրադյանին: Բերման ենթարկվելու մասին նա հասցրել էր տեղեկացնել ֆեյսբուքյան իր էջում: Կա նաև «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը, որտեղ երևում է՝ ինչպես են ոստիկանները լրագրողին բռնի ուժով մեքենա են նստեցնում, անարձագանք են թողնելով Տիրայրի՝ լրագրող լինելու մասին խոսքը, բեյջը ցույց տալու փաստը:

Past.am-ի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, թե լրագրողին բերման չեն ենթարկել, մի քանի մետր այն կողմ իջեցրել են:

Մեզ հետ զրույցում Տիրայր Մուրադյանը նշեց, որ իրեն ցանկանում էին տանել Աբովյան քաղաքի ոստիկանական բաժին, բայց ճանապարհին ոստիկաններին զանգել էին ու ասել՝ պետք չէ տանել բաժին, հե՛տ բերեք:

«Ցանկանում էին ինձ մի գազալցակայանի մոտ իջեցնել, բայց ես ասացի՝ մոտս գումար չկա, տարե՛ք նույն տեղը իջեցրեք: Սկզբում ես որոշել էի գնալ բաժին և հաղորդում տալ այս ամենի մասին, բայց փոշմանեցի: Փաստաբանս ասաց՝ մի գնա, քեզ ժամերով անիմաստ պահելու են բաժնում, մենք քո փոխարեն հաղորդում կտանք»,- պատմեց Տիրայրը:

Տիրայրին հասցրել էին Աբովյանի ոստիկանական բաժնի մոտ և ասել, թե ավտոմեքենայի գազը վերջացել է: Ապա՝ 5 րոպե անց տաքսի էին գտել ու նրան հետ ուղարկել նույն տեղը:

«Իրենք տեսել էին իմ բեյջը, ես գոռում էի, որ լրագրող եմ: Մի հատ գնդապետ կար այդտեղ, ասաց՝ մտցրե՛ք, տարե՛ք ու ձեռքը դրեց գլխիս, նստեցրին մեքենան»,- նշեց նա:

Իրականում որն է եղել պատճառը, որ լրագրողին անհիմն կերպով փորձել են բերման ենթարկել, հայտնի չէ: Տիրայր Մուրադյանը պարզապես մյուս լրագրողների պես նկարում էր քաղաքացիական հագուստով անձանց կողմից քաղաքացիական համարներով մեքենաներով՝ մարդկանց բերման ենթարկելը: Տիրայրը այդ պահին Ֆեյսբուքով ուղիղ եթեր էր մտել, նրանից բացի տարածքում այլ լրագրողներ էլ կային, ովքեր նույնպես նկարում էին այդ գործընթացը:

Հիշեցնենք նաև, որ այսօր Տիրայր Մուրադյանը քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման էր ենթարկվել: Նրան հարվածել էին, ինչի հետևանքով երիտասարդ լրագրողը գլխի սալջարդ էր ստացել: Մեր հարցին, թե հիմա ինչպես է իրեն զգում՝ պատասխանեց. «Լավ եմ»:

Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ նշել էր, թե քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը: 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ