Կարեն Կարապետյանի հայտարարագրած ունեցվածքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 1 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 100 4.7» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 113 միլիոն դրամ, 3 միլիոն 700 հազար դոլար, 55 միլիոն ռուբլի ու 850 հազար եվրո: Տարեվերջին փոփոխության է ենթարկվել միայն դրամով արտահայտված գումարը, մասնավորապես՝ այն նվազել է ու դարձել 93 միլիոն դրամ:
Տարեկան եկամուտներն էլ կազմել են 12 միլիոն 910 հազար դրամ և ստացվել 11 միլիոն 410 հազար դրամ աշխատավարձից ու 1,5 միլիոն դրամ` մեքենայի վաճառքից ստացված գումարից:
Կինը՝ Աստղիկ Կարապետյանը, հայտարարագրել է 2 միլիոն 500 հազար դրամ, 2 միլիոն ԱՄՆ դոլար, 1 միլիոն եվրո ու 21 միլիոն 20 հազար ռուբլի:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am



