Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարկտաբեր ամպերը մշակող, կարկուտն անձրև դարձնող համակարգ է ներդրվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Past.am-ի զրուցակիցն է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, այս տարի նախարարության կողմից մշակվե՞լ է ինչ-որ ծրագիր գյուղացիների բերքն ու այգիները կարկտից պաշտպանելու համար: Այն, որ հակակարկտային կայանները չնչին ազդեցություն են ունենում, արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ:

-Այս ուղղությամբ պետությունն իրականացնում է պիլոտային ծրագիր: Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն հիմնականում պատրաստ է, կիրառում է հրթիռային համակարգ, որը մշակում է կարկտաբեր ամպերը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ կարողանում է ապահովել մինչև 80% արդյունավետություն: Մշակելուց հետո կարկուտը դառնում է անձրև, այլ ոչ թե՝ ամպերն այս կողմ, այն կողմ են տանում:

Կայանները հիմնականում տեղադրված են Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մոտ և դեպի մի փոքր ներքև՝ Արմավիր: Մոտ 60 համայնքի տարածք պաշտպանվելու է այս կերպ: Ծրագիրն առաջին անգամ է գործարկվում Հայաստանում: Ծրագրի առաջին փուլն է, արդյունավետության վերլուծությունը կշարունակենք: Նախատեսվում է մոտակա 1-2 տարում ամբողջ հանրապետությունը դրանով փակել:

Նախարարությունն իրականացնում է նաև մեկ այլ ծրագիր, որով կարկտապաշտպան ցանցեր կտեղադրվեն: Կկատարվի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում, գյուղացին վարկը կարող է ստանալ ընդամենը 2%-ով և մինչև 7 տարի ժամկետով: Այս տարի նախատեսված է կարկտապաշտպան ցանցերով պատել շուրջ 1000 հա խաղողի այգիներ և 350 հա պտղատու այգիներ:

 

Նշեմ, որ Լոռու մարզում էլ հիմնվում է իտալական սարքավորումներով կարկտապաշտպան ցանցի արտադրություն, որը թույլ կտա ավելի մատչելի գներով ձեռքբերել նման ցանցեր:

 

-Հայաստանյան գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է նաև ոռոգման ջրերի պակասը: Այս տարի ձյունառատ ու անձրևառատ չէր: Ամռանը գյուղացիներն էլ ավելի մեծ խնդիրներ կունենա՞ն, թե նախարարությունն ամեն դեպքում օգնության ինչ-որ տարբերակներ մշակել է:

 

-Հիմնականում այն տարածքներում, որտեղ դաշտավարությունը, հողագործությունն ու երկրագործությունը անջրդի է, այս պահին խնդիր չունենք, ցանքերը կատարվում են ըստ գոտիների, տեղումներ կան, ծլման հետ կապված խնդիր չկա, նորմալ գարուն է:

Ինչ վերաբերում է Արարատյան հարթավայրին՝ Արմավիրի և Արարատի մարզերին, որտեղ հիմնականում առանց ոռոգման ջրի հնարավոր չէ, փորձել ենք հնարավորության սահմաններում մեղմել սակավաջրության խնդիրը: Որտեղ ջրի հետ կապված ռիսկայնությունը մեծ է, նոր խորքային հորերի տեղադրում և որոշների վերագործարկում է կատարվել: Բացի այդ, ապրիլ-մայիս ամիսներին թերևս անձրևներ կլինեն:

-Սերմերի ու սերմացուի խնդիր նույնպե՞ս չունեն գյուղացիները:

-1500-1600 գարնանացան գարու սերմացու արդեն իսկ տրամադրվել է մարզերին սուբսիդավորված գներով և նախապես վճարելու պայմանով: Ոչ մի դրամ պարտք չկա: Հայտերը ներկայացնելուց երկու-երեք օրվա ընթացքում սերմը ուղարկվում է: Բավական մեծ քանակությամբ կերային մշակաբույսերի՝ առվույտի, կորնգանի սերմացուներ են իրացվել, մոտ 280 տոննա: Սա լավ է այն առումով, որ ոչ միայն ցանքաշրջանառության խնդիր է կարգավորվում, այլև՝ կերարտադրության խնդիր անասնապահության համար:

Գարնանացան ցորենի սերմացուի մոտ 100 տոննա դարձալ ծրագրով իրացվել է, որը հնարավորություն է տվել որոշակի առումով աշնանացանի պակասը լրացնել: Այսօր մենք ստացել ենք ոլոռի, ոսպի, սիսեռի՝ հիմնականում էլիտային սերմացուներ, որոնք տրամադրվելու են փորձառու սերմարտադրողներին՝ հանրապետությունում դրա արտադրությունը ավելացնելու ու հետագայում ցածր ինքնարժեքով հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Նախատեսում ենք ավելացնել բարձրարժեք մշակաբույսերի ցանքատարածությունները, որոնց կարիքը հանրապետությունում շատ կա, և հնարավորության սահմաններում փոխարինել ներկրումը տեղական արտադրությամբ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան