Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշոտ Մանուչարյան. «Կողոպուտով զբաղվողները պետք է հասկանան, որ վերջն է եկել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քայլերն առճակատումն ավելացնելու են
«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իրականացնում է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը: Այն մեկնարկել է ապրիլի 16–ի վաղ առավոտից: Փակվեցին Երևան քաղաքի մի շարք փողոցներ, ակցիաներ եղան նաև Երևանի մետրոպոլիտենում: Աբովյան–Կորյուն, Հերացի–Կորյուն փողոցների և մի շարք այլ կենտրոնական փողոցների փակ լինելու պատճառով երթևեկությունը կաթվածահար է։ Նախաձեռնություններին մարզերից միանալու որոշումներ ևս կան: Ծրագրի հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելն է:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, past.am–ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին կատարվող իրադարձություններին, երկու հանգամանք առանձնացրեց:

«Կա պատճառը և կա արձագանքը: Ստեղծվածի պատճառն առաջացել է ու զարգացել մեր ողջ հանրապետության թալանի փիլիսոփայության մեջ: Իսկ այդ ամենի առաջին պատասխանատուները գործող իշխանություններն են, որոնք դրժեցին իրենց խոստումը: Սերժ Սարգսյանը հանդես եկավ որպես ուխտադրուժ: Նա խոստացավ, որ երբ Սահմանադրությունն ընդունվի, այլևս չի լինելու այդտեղ, բայց նա դրժեց իր խոստումը»,–ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրորդ պահն արձագանքն է:
«Շատերն ասում են՝ այս գործողությունները… այն գործողությունը… Մենք՝ ավագ սերունդը, մեր երիտասարդությանը որևիցե հնարավորություն չենք թողել, բացի մեկից. կամ նա պետք է հեռանար Հայաստանի Հանրապետությունից, կամ փորձեր անել այն, ինչ կարողանում է անել: Փա՛ռք Աստծո, հիմա այն, ինչ անում են, անում են առանց բռնության և առանց քաոս ստեղծելու, այսինքն՝ այդ պատասխանատվությունը զգում են: Եվ հիմա, այդուհանդերձ, կողոպուտով զբաղվողները պետք է հասկանան, որ վերջն է եկել: Պետք է հասկանան ու հետ կանգնեն՝ թույլ տան ձևավորել Հայաստանի իշխանությունը: Այդ կոչով վաղուց արդեն «Հոգևոր Հայաստանը» հանդես է գալիս: Դիմել է հայությանն ու ողջ աշխարհին. 100 տարի առաջ, երբ Հայաստանը ահավոր տկար վիճակում էր, հայությունը հավաքվեց և իր լավագույն ներկայացուցիչները ձևավորեցին Հայաստանի իշխանությունը, Հայաստանը հանեցին այդ վիճակից: Նույնը պետք է հիմա անել: Բոլոր տեղերում մարդիկ պատրաստ են դրան և երիտասարդների գործողություններին մեծ հույսով են նայում: Բայց երիտասարդությունը այլ կտրվածքով ևս պետք է պատասխանատու գործի: Երիտասարդությունը պետք է դիմի բոլորին ու ասի՝ եկե՛ք այս իշխանությունը ձևավորենք և այս ձևով հաղթահարենք ճգնաժամը: Սա է միակ ճանապարհը»:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ երիտասարդները տեսնելու են, որ ուժ են, որ ի վիճակի են այդ հարցադրումներն ու պահանջները ներկայացնել:
«Սա հարցի դրական մասն է: Բայց երկրորդ մասն էլ կա՝ պետք է իմանան, որ յուրաքանչյուր ուժ պետք է խելացի լինի, հոգին ու միտքը պետք է կամքի հետ աշխատի: Իսկ հոգին և միտքը սերունդների ամբողջության մեջ է, այնպես որ, այդ ամբողջականությունը պետք է ապահովվի: Բայց երիտասարդությունը մտավորականությանը չի կարող ուժով հանել տներից: Մտավորականությունն ինքը պետք է պատասխանատու լինի: Նրանք պետք է դուրս գան ու գործեն, քննարկումներ կազմակերպեն, բոլոր ուժերի հետ կոնտակտի մեջ լինեն: Ամբողջ հայության գործունեությունը պետք է համադրեն, որովհետև չի կարելի թողնել, որ միայն քաղաքական ուժերը լինեն առճակատման մեջ և իրար մեջ լուծեն խնդիրները, դա անթույլատրելի զարգացում է»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում, Աշոտ Մանուչարյանը նշեց. «Ցանկացած ճանապարհով էլ որ գնան՝ համառեն կամ ինչ–որ քայլեր անեն, միայն ավելացնելու են առճակատումը: Ես կուզենայի այդ հնարավոր զարգացումների մասին առաջին հերթին զգուշացնել գործող իշխանավորներին: Մինչև վերջ բացարձակ անպատասխանատու լինելն անթույլատրելի է»:

Աննա Բադալյան

#ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել