Արտակարգ իրավիճակների նախարարը՝ ՀՀ ոստիկանապե՞տ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթն արդեն գրել է, որ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսել են նոր կադրային տեղաշարժերի գործընթացը, որոշել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նշանակել ՀՀ պաշտպանության նախարար, իսկ Վիգեն Սարգսյանին՝ արտգործնախարար: Մեր տեղեկություններով՝ այժմ քննարկվում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում հավանական թեկնածուների հարցը: Երեք թեկնածուներից մեկը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է: Կնշանակվի՞ արդյոք նա, թե մեկ ուրիշին կնախընտրեն՝ պարզ կդառնա օրեր անց:
Մեր մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու իր շրջապատը, այսպես ասած, «պայքարում» էին ոչ թե ոստիկանապետի պաշտոնի, այլ՝ պաշտպանության նախարարի պաշտոնի համար:
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



